Բարի օր Իրավական 

Սա դասական առեւանգման փորձ է. Նարեկ Մալյանի փաստաբանը պնդում է, որ տեղի ունեցածը խուլիգանություն չէ. news.am

analitik.am

Մարտի 4–ին Ամիրյան փողոցում ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպը ոչ թե խուլիգանություն է, այլ առեւանգման փորձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Տեղի ունեցածը միանշանակ առեւանգման փորձ է, դա խուլիգանություն չէ։ Առեւանգումը ենթադրում է մարդուն իր կամքին հակառակ բռնությամբ կամ դրա սպառնալիքով մի կետից մյուսը տեղափոխելը ու իրականում նշանակություն չունի՝ այդ հեռավորությունը 100 մետր է, թե ինչքան է, քանի որ մարդն իր կամքին հակառակ տեղափոխվում է։ Այս փաստն ընդունել են նաեւ հանցանք գործող անձինք, նրանք հստակ նշել են շարժառիթը, ցույց են տվել մեխանիզմը եւ ցանկացել են Մալյանին տեղափոխել, եւ դա չի ստացվել, որովհետեւ միջամտել են ոստիկանները։ Սա դասական առեւանգման փորձ է»,-նշել է փաստաբանը՝ հավելելով, որ քրական գործ պետք է հարուցվի առեւանգման հատկանիշներով։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաև այն տեսանյութը, որում փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

 

Նույն շարքից