Բարի օր Իրավական 

Քոչարյանն այն մասին, թե որքան գրավ է պատրաստ վճարել բանտից դուրս գալու համար

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Քոչարյանը հայտարարեց որ միանում է փաստաբանների ասածին:

Ինչ վերաբերում է գրավի չափին, Քոչարյանն ասաց, որ իր հաշիվները սառեցված են, դրա համար չի կարող գրավի չափ ասել. «Եթե իմ հաշիվներն ապասառեցվում են այլ իրավիճակ է, եթե չեն ապասառեցվում՝ լրիվ այլ իրավիճակ: Փաստն այն է, որ իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են: Ակնհայտ է, որ ես գումարը պետք է ինչ-որ տեղից վերցնեմ: Ես կյանքում պարտքով գումար չեմ վերցրել: Սառեցում-ապասառեցումից է կախված այն, թե ես ինչ գումար կարող եմ վճարել»:

Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը պետք է գրավի չափը որոշի սկզբունքով, թե որքան գրավը կարող է ամբողջությամբ չեզոքացնել վտանգները. «Հետո կողմը պետք է որոշի՝ կկարողանա՞ վճարել, թե՝ ոչ»:

Դատախազությունը դեմ է միջնորդությունը բավարարելուն, քանի որ հիմքեր է տեսնում, որ Քոչարյանը կթաքնվի քննությունից և կխոչընդոտի գործի քննությանը:

Նույն շարքից