Ցավում եմ, բայց իշխանությունների` թե գործադիրի, թե օրենսդիրի, ճնշումները տեղ են հասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը:
Կրտսեր Քոչարյանը հայտարարեց, որ դատարանի այսօրվա որոշմանը չի վստահում. «Կարծում եմ, որ երեկ ամեն ինչ արվեց ճնշում գործադրելու համար ու այդ ճնշումը տեղ է հասել: Եթե չեմ սխալվում, միջնորդությունը մերժելու մասով կա բողոքարկման հնարավորություն: Համոզված եմ, որ փաստաբանները կբողոքարկեն»:
Լևոն Քոչարյանի խոսքերով, դատարանը պետք է նկատի ունենար ՍԴ-ի որոշումը, սակայն դա չարեց:
Ինչ վերաբերում է իր հոր աջակիցների մտադրությանը` նստացույց անելու մասին, և հարցին, արդյո՞ք իրենց ընտանիքը կմիանա դրան, Լևոնն ասաց, որ տեղյակ չէ այդ նստացույցից. «Տեղյակ չեմ, կքննարկեմ ու կհասկանամ»:
Լևոն Քոչարյանը համոզված է, որ դատավորի այսօրվա որոշման վրա ազդել է «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո Հրայր Թովմասյանի մասին արված հայտարարությունը. «Երկրի ղեկավարն ասում է, որ ՍԴ որոշումն ապօրինի է: Դա հսկայական ճնշում էր»: