«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը հոկտեմբերի 18-ին մերժվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Մերժումը կատարվել է Քրեական դատավարության 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` արարքում հանցակազմի բացակայությունը»,-տեղեկացրել է Գաբրիելյանը: