Կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց, ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Բաբայանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը:
«Մենք գտնում էինք, որ կալանքը չի կարող որպես խափանման միջոց կիրառվել, քանի որ մեղադրանքն անհիմն էր: Բայց նկատի ունենալով այն, որ սա քաղաքական դատավարություն է, դատավորը չէր կարող անկախ լինել, բացի դրանից էլ, նա անկախ գործող դատավոր չէր, այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էր արվել»,-ասաց փաստաբանը:
Բաբայանը նիստին մասնակցել է. «Մեզ համար հասկանալի է, որ հերթական անձը պետք է ազատազրկման մեջ լիներ, որպեսզի Հրայր Թովմասյանի վրա ճնշում լիներ»: