Ֆեյսբուք 

Մայիսի 2-ը Բեռլինում

Ժոռա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Մայիսի 2-ին ժամը 15-ին գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի։ Մինչև Բեռլինի գրավումը ռայխսկանցլերական բունկերում ինքնասպան եղավ Հիտլերը։ Հաջորդ օրը առավոտյան շտաբի պետ նշանակված Կռեբսը փորձեց հաշտություն կնքել և VIII գվարդիական բանակի հրամանատար Չույկովի հետ այդ նպատակով կապ հաստատեց, ասելով որ Հիտլերը մահացած է և հայտարարեց. « Այսօր մայիսի մեկն է, մեծ տոն 2 ազգերի համար (ի նկատի ուներ աշխատավորների տոնը) »։ Չույկովը պատասխանեց. « Այսօր մեզ համար մեծ տոն է, իսկ ձեզ համար դժվար է ասել»։ Այդպիսով Կռեբսի ձեռնարկը ձախողվեց։

 

Արդյունք Մայիսի 7-ին Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը։ Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն։ Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։


Բեռլինի ճակատամարտը հանդիսանում է ամենաարյունահեղ մարտերից մեկը Հայրենական պատերազի վերջին փուլի։ Երկու կողմերն էլ, հաշվի չառնելով մարդկային կորուստները, հավասարապես գնում էին իրենց նպատակների իրականացմանը։ Առաջին Բելոռոսական բանակի զոհերի թիվը կազմում էր 179 000 մարդ, 3 բանակների կորուստները և նրանց հետ պատերազմող նավատորմի զոհերի թիվը կազմում էր 362 000 մարդ։

Նույն շարքից