Տաթև Զորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հին Հունաստանում թարգմանիչներին դավաճան էին համարում, նկատի ունենալով այն, որ թարգմանվելուց հետո գրական ստեղծագործությունները կորցնում էին բնագրին հատուկ հմայքն ու գեղարվեստական արժեքը:
Վալերի Բրյուսովի թարգմանությամբ իր Անուշի ռուսերեն տարբերակը լսելուց հետո Թումանյանն ասել է.
-Անուշն իմ Անուշն է, Վալերի՛, բայց այստեղ շեկ է:
Իհարկե սա օրինաչափություն լինել չի կարող, քանի որ հակառակն ապացուցող դեպքեր ևս կան. Պուշկինի "Ձմեռվա իրիկունը" բանաստեղծությունը, որի հայերեն թարգմանությունը կատարել է Թումանյանը, ժամանակի նշանավոր գրականագետների կարծիքով թարգմանական արվեստի այն եզակի նմուշներից է, որ թարգմանվելուց հետո ոչ թե կորցրել, այլ միայն ու միայն շահել է...