Ֆեյսբուք 

Մեր երկրի օրինակը կոտրում է տնտեսագիտության բոլոր կարծրատիպերը

Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Տնտեսագիտության մեջ կա Բնական մոնոպոլիա հասկացություն. ճյուղ, որտեղ մասշտաբի էֆեկտն այնքան մեծ է, որ արդյունքը կարող է արտադրվել մեկ ֆիրմայի կողմից ավելի ցածր միջին ծախքերով, քան եթե նրա արտադրությամբ զբաղվեին ոչ թե մեկ, այլ մի քանի ֆիրմաներ:

 

Որպեսի գլուխներդ չտանեմ տնտեսագիտական երբեմն դժվար ընկալելի տերմիններով, ասեմ, որ բնական մոնոպոլիաներից են Էլեկտրաէներգիայի ջերմաէներգիայի, ջրի բաշխում, երկաթգծի սպասարկումը, գազամատակարարումը և փոստային ծառայություններ մատուցելը:

 

Այս ոլորորտում գործող պետական կամ մասնավոր ֆիրման տիրապետում է սպառման ամբողջ շուկան, այսինքն սպառման խնդիր չունի: Այդ կազմակերպությունները պարտավորվում են, հնարավորինս խելամիտ ծախսեր կատարելով, թույլ չտալ անհիմն ինֆլյացիա: 

 

Մեր երկրի օրինակը կոտրում է տնտեսագիտության բոլոր կարծրատիպերը:

 

Բնական բոլոր տեսակի մոնոպոլիաները ուրիշ երկիր ներկայացնող ֆիրմայի են պատկանում, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Չեմ ցանկանում անդրադառնալ, թե ում օրոք որ մոնոպոլիան է վաճառվել դրսի ընկերություններին:

 

Դրա տրամաբանական հետևանքն այն է, որ այդ ֆիրմաները կորցնում են բարեխղճությունը և սկսում թալանել: Վառ օրինակներն են էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումները 1 տարվա ընթացքում, որոնց հիմքը, մեղմ ասած, իրականության հետ ոչ մի աղերս չունի:

 

Նորմալ դեպքերում պետությունը բնական մոնոպոլիաների վրա ունի ազդելու հնարավորություն ունի` զսպելու անհիմն թանկացումները:

 

Այստեղ ևս կոտրվում է տնտեսագիտության մի կարծրատիպ: Մեր դեպքում, համոզվում ենք, որ հակառակն է տեղի ունենում:

 

Եթե բնական մոնոպոլիստ ֆիրման աշխատում է վնասով, այն պետք է սնանկ ճանաչվի, նոր մրցույթ հայտարարվի, որի արդյունքում ընտրվում է ավելի լավ պայմաններ ներկայացրած ընկերությունը, և տվյալ ոլորտը հանձնվում է նրան:

 

Մեր երկրի դեպքում նույնիսկ կարող է պետականացվել ոլորտը, բայց դե... չխորանամ, թե ինչի տենց չեն անի... դեռ այսքանը

Նույն շարքից