Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժողովրդավարացման գործընթացի զարգացման աստիճանը կարելի է որոշել մի շարք չափորոշիչներով, որոնցից մեկը, ըստ էության, ընդդիմությունն է:
Ընդդիմադիր կուսակցությունները և շարժումները ժողովրդավարական քաղաքական համակարգի անքակտելի մասն են, և երկրում ժողովրդավարության մակարդակը կարելի է գնահատել գոյություն ունեցող ընդդիմության բնույթի և գործունեության վերլուծության միջոցով, որով էլ կարելի է որոշել այդ երկրի զարգացման ուղղվածությունն ու կանխագուշակել վարչակարգի հետագա հնարավոր զարգացումը` իշխանության և ընդդիմության միջև յուրահատուկ փոխհարաբերությունների միջոցով:
Ընդդիմությունը որոշ պետությունների քաղաքական համակարգում ժամանակի ընթացքում դարձավ կառուցվածքային, բայց դեռևս չինստիտուցիոնալացված միավոր: Կախված տվյալ երկրի գեոստրատեգիական դիրքից, քաղաքական համակարգից և ընդհանրապես հասարակության սոցիալիզացիայի մակարդակից, տարբերվում են գաղափարախոսական, էթնիկ, կլանային, տարածքային, կրոնական և այլ ուղղվածությունների ընդդիմություններ:
Բազմակուսակցական համակարգը տարբեր գաղափարախոսություններ դավանող և տարբեր ծրագրեր որդեգրած կուսակցությունների՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով մրցակցությունն ու դրա արդունքում պարբերաբար իշխանության ղեկին կանգնելը կամ ընդդիմադիր դաշտում գործելը ժողովրդավարական երկրի համար կենսական անհրաժեշտություններ են: Հարկ է ընդգծել, որ այս տեսանկյունից կուսակցությունն իսկապես պետք է լինի լուրջ քաղաքական միավոր, ուր պետք է գործեն նույն ժողովրդավարական մեխանիզմները՝ հրապարակային գործունեություն, ներքին մրցակցության և արդար ընտրությունների միջոցով ձևավորվող ղեկավար մարմիններ, թափանցիկ և օրինական ֆինանսավորման աղբյուրներ և այլն:
Յուրաքանչյուր մակարդակում պետք է լինեն որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք թույլ կտան չափել տվյալ երկրում ընդդիմության ազդեցության մակարդակը: Այդ երաշխիքները ներառում են՝ կազմակերպությունների ազատություն և միավորումներ, ազատության արտահայտվածություն, պետական գործիչների միջև հասարակության աջակցության համար պայքար, տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ:
Ընդդիմությանը պետք է կենտրոնանա ոչ միայն ընդդիմության կառուցվածքի, այլև գաղափարախոսության, քաղաքական կարևոր հարցերում նրա դերի և դիրքի գործունեության վրա:
Այս ամենը հաշվի առնելով, հարկ է ընդգծել, որ հայ իրականության մեջ այս բոլորը բացակայում են, արդյունքում ունենք ոչ թե ժողովրդավարություն, այլ դրա գռեհիկ նմանակում:
Փաստենք մի կարևոր հանգամանք. ցանկացած դեմոկրատական հասարակության կայացման համար կարևոր բաղադրիչ է հանդիսանում ընդդիմությունը` խոսքը, իհարկե, իրական, ժողովրդի կողմից ընդունելի ու չքողարկված ուժերի մասին չէ: