Հարցազրույց 

Analtik.am -ը զրուցեց Վահե Ստեպի հետ

analitik.am

Ճանաչված ու սիրված մոդել  Վահե Ստեպը վերջերս որոշեց  հեռանալ հայրենիքից և  մոդելինգով զբաղվել Ուկրաինայում: Արդյոք կվերադառնա նա հայրենք, և որտե՞ղ է նա հիմա, Analitik.am-ը զրուցեց նրա հետ:  

-Ինչքա՞ն ժամանակ է, որ մոդելային աշխատանքով եք զբաղվում, պատմեք խնդրեմ, ինչու՞ որոշեցիք դառնալ մոդել և ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք այդ ընթացքում:

- Դեռ  20 տարեկան էի ու ընկերներս ինձ միշտ ասում էին, թե ինչու մոդել չեմ դառնում, քանի որ բոլոր տվյալներն ունեի:Եվ ես սկսեցի մտածել այդ ուղղությամբ, քանի որ շա՜տ էի սիրում նոր հագուստներ գնել, մոդայիկ հագնվել ու եթե փող ունենայի, ամեն օր գնումներ կանեի ու կհարստացնեի պահարանս: «Շիկ աղջիկներ» խմբի երգչուհի՝ Լուսինեի խորհրդով պորտֆոլիո ստեղծեցի և սկսեցի առաջին քայլերն անել: Շատ դժվար էր մտնել այս ասպարեզ, քանի որ  Հայաստանում մոդելինգ չկար այդ ժամանակ: Ավելի ուշ ինձ սկսեցին հրավիրել ֆոտոսեսիաների, և ես կամաց-կամաց սկսեցի կայանալ: Սակայն հասկանալով, որ Հայաստանում մոդել դառնալու համար գրեթե չեն վճարում, երկու տարի հետո մեկնեցի Ուկրաինա և շարունակեցի աշխատել այնտեղ:

- Հայաստանում ինչքանո՞վ է այս ասպարեզը զարգացած:

-Յոթ տարի առաջ շատ վատ վիճակում էր գտնվում, իսկ այժմ,  շնորհիվ հայ դիզայներների աշխատանքի՝ ծաղկել է մոդելինգը:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում երիտասարդների ոճը, ի՞նչ խորհուրդներ կտաք մեր երիտասարդներին:

-Հայ երիտասարդների շատ քիչ մասը սկսել է նորաոճ հագուստներ կրել, և դա շատ լավ է:  Վստահ եմ, որ մեկ կամ երկու տարի հետո մեր երիտասարդների ավելի մեծ մասը կսկսի հագնվել ավելի մոդայիկ  և կհետևի նորաձևությանը: Մեր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս չվախենալ գունավոր հագուստից և քիչ կրել սև հագուստ::

-Ո՞ւմ հետ եք համագործակցել 7 տարիների ընթացքում:

-  Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ այս ընթացքում շատերի հետ եմ աշխատել ու համագործակցել, բայց նշեմ, որ Հայաստանում մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների, ֆոտոշարքերի ու նկարահանվել տեսահոլովակներում: Ուկրաինայում համագործակցել եմ  «Image Centre »  մոդելային գործակալության հետ:  

-Ես գիտեմ, որ Դուք նաև լուսանկարչությամբ եք զբաղվում, ինչքա՞ն ժամանակ է, որ լուսանկարում եք:

-Լուսանկարչությամբ զբաղվում եմ արդեն մեկ տարի, բայց այս ընթացքում շատ ֆոտոշարքեր եմ արել, համագործակցել Հայաստանում ու Ուկրաինայում լավագույն մոդելների ու դիզայներների հետ: Առաջին ֆոտոշարքս արել եմ դիզայներ Ալիսա Հարությունյանի «LookBook » -ը լուսանկարելով:

-Չեք փոշմանե՞լ, որ այս մասնագիտությունն եք ընտրել:

-Չեմ փոշմանել, քանի որ թ՛ե մոդելինգը, թե՛ լուսանկարչական աշխարհն  այս ընթացքում շատ հոգեհարազատ են դարձել ինձ:

- Դուք Ձեզ կայացած մոդե՞լ եք համարում:

Ես ինձ կայացած մոդել չեմ համարում, քանի որ  դեռ շատ պետք է աշխատեմ և հմտանամ:

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ Ուկրաինայում և արդյոք կվերադառնա՞ք Հայաստան:

-Ես յոթ տարիների ընթացքում անընդհատ եկել եմ Ուկրաինա և արդեն 4 ամիս է ինչ գտնվում եմ Ուկրայինայում և դեռ չգիտեմ կվերադառնա՞մ Հայաստան: Բայց ասեմ, որ Հայաստանը շատ եմ սիրում: Այստեղ համագործակցում եմ մի քանի մոդելային գործակալությունների հետ և շուտով լավ անակնկալներ են լինելու:

- Ի՞նչ 5 հատկանիշներով  կբնութագրեք Ձեզ

- Ես զգացմունքային եմ, ալարկոտ, չափից դուրս բարի, որը երբեմն խանգարում է ինձ, սիրալիր:

 

Նույն շարքից