Հարցազրույց 

Կանանց խնդրին անդրադառնում են հիմնականում ինտերնետային լրատվամիջոցները. Քնարիկ Մկրտչյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է.   «Բոլորը հավասար են օրենքի առջև: Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

 

Հայաստանում Կանանց խնդրի հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրների շուրջ զրուցեցինք   «Կանանց ռեսուրսների կենտրոնի» շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող  Քնարիկ Մկրտչյանի հետ և փորձեցինք պարզել, թե հայկական լրատվամիջոցները ինչքանո՞վ են անդրադառնում այս խնդրին:

 

-Ինչպիսի՞ չլուծված հարցեր կան մեր երկրում՝  կապված  կանանց խնդրի հետ:

 

-Մեր երկրում  կան բազմաթիվ չլուծված հարցեր` կապված այս խնդրի հետ, սակայն դրանք ժամանակ են պահանջում, և, աստիճանաբար   «սայլը տեղից շարժվում է»: Այս խնդրում արդեն գրանցել ենք բավականաչափ հաջողություններ:

 

-Ինչպե՞ս եք գնահատում մեր լրատվամիջոցների աշխատանքը՝ կապված այս խնդրի հետ:

 

-Լրատվամիջոցների կատարած աշխատանքը այս բնագավառում թերի է, քանի որ կամ  սուտ տեղեկատվություն են հաղորդում այս խնդրի հետ կապված,  կամ էլ հարցին անդրադառնում և այն լուսբանում  սխալ տեսանկյունից: Սակայն պետք է նշեմ նաև, որ լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ Հայաստանում կանանց դերը հասարակության մեջ զգալիորեն բարձրացել է:

 

-Հայաստանում ո՞ր լրատվամիջոցներն են հիմնականում անդրադառնում այս խնդրին:

 

-Հայաստանում գենդերային խտրականությանը հիմնականում անդրադառնում են  ինտերնետային լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են կամ այդ ուղղությամբ ՀԿ-ների կատարած աշխատանքը, կամ՝ որոշ միջոցառումներ:


-Ո՞րն է Լրատվամիջոցների գլխավոր խնդիրը:


-Լրատվամիջոցների գլխավոր խնդիրը  հարցը բարձրացնելն է հասարակության շրջանում, դրա համար լուծման տարբերակներ առաջարկելն է, հասարակությանը իրազեկված պահելն է մեր երկրում կատարվող  բռնությունների, անհավասարությունների ու անարդարությունների վերաբերյալ:

 Մենք ազգովի քնած ենք,  մեզ թվում է, թե ամեն ինչ լավ է, քանզի չունենք ճիշտ ու համապատասխան տեղեկություն մեր ազգի, հասարակության համար շատ կարևոր խնդրի վերաբերյալ:


Analitik.am

Նույն շարքից