Հարցազրույց 

Ջուսի մուտքը կինոյի աշխարհ

analitik.am

-Դուք միշտ էլ աչքի եք ընկել Ձեր յուրահատկությամբ, ո՞րն  է Ձեր ինքնատիպ լինելու գաղտնիքը:

 

Իմ կարծիքով իմ խարիզման ու իմ մեջ եղած անվերջ  էներգիայի պատճառով է, որ տարբերվում եմ մնացածից: Մանկությունից աչքի էի ընկնում թե՛  իմ պահվածքով, թե՛ հագուստի ոճով:  Ես սիրում եմ միշտ լինել յուրօրինակ և  տարբերվել: 

 

- Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան շոուբիզնեսի ներկայիս մակարդակը:

 

Ես գտնում եմ, որ Հայաստանում չկա շոու-բիզնես, որ մի հատ էլ մակարդակ ունենա: Կան սիրված արտիստներ, երգեր, բայց երգիչները փող կարողանում են վաստակել միայն արտերկրում կամ էլ ծանոթի միջոցով: Տեսահոլովակների, հարցազրույցների, ֆոտոշարքերի, CD-ների միջոցով արտիստը գումար չի աշխատում:  

 

-Մոտ ժամանակներում կա՞ն անակնկալներ Ձեր երկրպագուների  համար :

 

Իհարկե՛, ես իմ երկրպագուների համար միշտ էլ անակնկալներ ունեմ: Մարտ ամսին պատրաստ կլինի իմ բոլոր աշխատանքներից տարբերվող   "PASSION"  երգի հիման վրա նկարահանված  նոր տեսահոլովակը:  Վերջերս նաև  նոր  կրիմինալ-կոմեդիա գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերերից մեկում եմ նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորն է Էդուարդ Շահնազարյանը, ֆիլմը կցուցադրվի մարտ ամսին: Կլինեն նաև շատ անակնկալներ, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել:

 

-Կպատմե՞ք Ձեր նոր  տեսահոլովակի մասին:

 

Ինչպես արդեն ասացի, տեսահոլովակը տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից իր յուրահատկությամբ:  Գործիքավորումը՝ Արսեն Բարսամյանի, երաժշտությունն իմն է, իսկ խոսքերի հեղինակը Անինան է, ում հետ ես աշխատում եմ արդեն մի քանի տարի: Տեսահոլովակի գլխավոր դերում  նկարահանվել է Թինա Քեյը: Կարծում եմ, որ իմ երկրպագուներին շատ դուր կգա:

 

-Ձեր կյանքում կայացրած ամենակարևոր որոշումը:

 

Նախ ասեմ, որ ես շատ զգայուն մարդ եմ և ունեմ շատ լավ ինտուիցիա: Շատ հաճախ  եմ կարևոր հարցերի շուրջ կարևոր որոշումներ կայացնում և համարյա չեմ սխալվում: Կարևոր որոշումն իմ կյանքում՝ կարծում եմ Մոսկվայից Երևան գալն էր: Բայց դա ճիշտ որոշում էր:

 

-Ինչպիսի՞ն է երգչուհի Ջուսը որպես կին:

 

Երգչուհի Ջուսն առօրյա Ջուսից շատ է տարբերվում:  Ես բեմում խենթ, բաց ու ոչ իրական կյանքով ապրող էակ եմ:  Առօրյայում ես շատ կանացի, փափուկ, զգայուն հանգիստ ու լուրջ անձնավորություն եմ: Շատերն են իրական Ջուսին շփոթում Ջուսի բեմական կերպարի հետ:

 

-Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանում հայ կնոջ իրավունքները պաշտպանվում են:

 

Հայաստանում բնակվող կինը պետք է լինի ուժեղ և  իր վարքով արժանի լինի հարգանքի:  Կարծում եմ՝ լավ ծանոթի միջոցով լավ կնոջ իրավունքները կարող են  շատ լավ պաշտպանվել այստեղ:

 

 -Ինչպես գիտենք, Դուք նկարահանվում եք ֆիլմում, մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

 

Մինչև ֆիլմի պրեմիերան ես չեմ կարող որևիցե բան ասել: Միայն կարող եմ ասել, որ շատ յուրահատուկ ու հետաքրքիր ֆիլմ է ստացվել:  Շատերի համար իմ դերը անսպասելի կլինի:  

Նույն շարքից