Հարցազրույց 

Հարցազրույց երևանաբնակ անիմեի հետ

analitik.am

Սերինե Խանոյանը 19 տարեկան է, նա երևանաբնակ այն յուրահատուկ երիտասարդներից է, ով իր յուրօրինակ կերպարով միանգամից աչքի է ընկնում և ոչ ոք անտարբեր չի կարող անցնել նրա կողքով:

 

Analitik.am-ը զրուցեց նրա հետ և փորձեց պարզել նրա նախասիրություններն ու հետաքրքրությունների շրջանակը:

 

 

-Կպատմե՞ք Ձեր հագնելաոճի մասին, ինչու՞ եք հագնվում հենց այս ոճով: 

 

-Սա ճապոնական ոճ է, որը նմանակում է «Անիմեի»  հերոսներին, կամ էլ հերոսներից կոնկրետ   որևիցե կերպարի: Բայց ես ինչ-որ կոնկրետ կերպարի չեմ նմանակում:

 

-Ձեր արտաքինը յուրահատուկ է, Ձեր մտածելակերպում ինչո՞վ է դրսևորվում այդ առանձնահատկությունը: Ի՞նչ պատկերացումներ, մոտեցումներ ունեք առհասարակ:

 

-Փորձում եմ ազատ ապրել, բարդույթներ ընդհանրապես չունեմ, և ինչ սկսել եմ հագնվել այս ոճով, բոլոր բարդույթներս վերացել են:

 

-Ազատություն ասվածը ինչպե՞ս եք հասկանում և ինչպե՞ս է դրսևորվում այն Ձեզ մոտ:

 

-Հայաստանում անհնար է ապրել այնպես,  ինչպես որ ինքդ ես ուզում: Իմ ազատությունը ավելի շատ իմ հագնելաոճով  է դրսևորվում՝ գունավոր մազեր, տարօրինակ զգեստներ և այլն:

 

-Ցանկանու՞մ  եք գնալ Ճապոնիա:

 

-Այո՛, շատ եմ ուզում, սեպտեմբերին գնալու եմ: 

 

 

-Ի՞նչ մասնագիտություն ունեք և ի՞նչ նախասիրություններ:

 

-Ես դաջվածքներ եմ անում, դիմահարդար եմ, նկարչուհի, բայց հիմնականում նկարում եմ: Սիրում եմ Ճապոնիան և այժմ սովորում եմ ճապոներեն, նաև շատ եմ սիրում  կիթառ նվագել:

Նույն շարքից