Հարցազրույց 

Բացօթյա գրադարանում «կենդանի գրքերը» պատմում էին իրենց պատմությունները

analitik.am

«Կազա»  շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ապրիլի 18-ին Կոմիտասի այգում կազմակերպել էր «Կենդանի գրադարան»  նախաձեռնությունը:

 

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում՝ GAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի հետ համատեղ:

 

Analitik. am-ը զրուցեց Կազան հիմնադրամի աշխատակից,  ՀԵՔ-ի ծրագրերից մեկի պատասխանատու  Կարինե Ստեփանյանի հետ:



 Կոչվում է «Կենդանի գրադարան», քանի որ մյուս  գրադարաններից տարբերվում է  նրանով, որ մեզ մոտ գրքերը մարդիկ են՝  իրենց կյանքի պատմություններով: Մենք ընտրել ենք այնպիսի մարդկանց, ովքեր մեր հասարակությունում շատ հաճախ որոշակի կարծրատիպային պատկերացումներ ունեն, մասնակիցներին ընտրել ենք փոքրիկ հարցման միջոցով:

 

Հարցրել ենք երիտասարդներին, թե նրանք ինչպիսի մարդկանց հետ են ցանկանում խոսել, շփվել և ըստ այդմ ընտրել ենք «գիրք-մարդկանց»: Մեր «գրքերը» բազմազան են՝  եզդիական համայնքի ներկայացուցիչ, սիրիահայ մասնակից, կլինիկական մահ ապրած  աղջիկ, օդաչու, հաշմանդամ աղջիկ, հեթանոս և այլն: Ընթերցանությունը տեղի է ունենում զրույցի տեսքով. մեր ընթերցողները նախապես գրանցվելով գրադարանավարների մոտ, ունկնդրում են կենդանի «գրքին»: 

Նույն շարքից