Analitik.am-ը զրուցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ և փորձեց պարզել ՝ արդյոք ԱՄՆ նախագահն իր ելույթում կարտասանի «ցեղասպանություն» բառը.
-Պարոն Հեֆֆերն, արդյոք Հայաստանի նոր կառավարության ձևավորումը կարող է ազդել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլի թևակոխմանը:
-Այս հարցի վերաբերյալ ես այժմ ոչինչ ասել չեմ կարող, կապրենք կտեսնենք:
-Ի՞նչ եք կարծում, արդյոք ԱՄՆ նախագահ Օբաման իր ելույթում այս տարի կարտասանի «ցեղասպանություն» բառը:
-Ինչպես ես երեկ նշեցի, այս տարի ևս նախագահը հայտարարությամբ հանդես կգա, ապրիլի 24-ը շատ կարևոր օր է Հայաստանի համար, և այդ օրը մենք ԱՄՆ-ից հյուրեր ենք ունենալու՝ գալու են կոնգրեսականներ, ովքեր հետաքրքրված են այդ հարցով :
-Ձեզ Հայաստանում ամենից շատ ի՞նչն է դուր գալիս:
-Այստեղ մարդիկ շատ հյուրասեր են, ընկերասեր ու ջերմ: Հենց դա է, որ ամենաշատն եմ հավանում Հայաստանում :