Հարցազրույց 

Հովիկ Վարդումյանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին

analitik.am

Analitik.am-ի հարցազրույցը արձակագիր Հովիկ Վարդումյանի հետ:

 

-Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ աշխարհի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման համար:

 

 

-Այս հարցի վերաբերյալ ես մեր իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերից գոհ չեմ, նրանք ամեն ինչ չէ, որ անում են, որպեսզի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը ընդունվի աշխարհի երկրների կողմից: Կարող եմ ասել, որ նրանք երբեմն նաև անգօրծության են մատնվում և ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Հանձնաժողովներ ստեղծելով ու խորհրդակցություններ անցկացնելով ոչ մի հարց չի լուծվում:

 

 

-Հայ երիտասարդների գիտակցական մակարդակը ինչպե՞ս եք գնահատում:

 

-Ընդհանուր առմամբ լավ չեմ գնահատում, սակայն ընդհանուր առմամբ երբեք չի լինում: Արցախյան պատերազմի ժամանակ էլ ընդհանուր առմամբ չէր, միայն 10 %-ն էր և այդ նույն 10 %-ը հիմա էլ կա: Ես շատ երիտասարդների եմ ճանաչում, ովքեր պատերազմ լինելու դեպքում պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք մեզ սպառնացող վտանգն և միշտ պատրաստ ու կոփված լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք զենք վերցնել ու կռվել: Ես այս խոսքերը հենց այդպես չեմ ասում, քանի որ ինքս մասնակցել եմ Արցախյան պատերազմին , այսինքն գործ եմ արել, ոչ թե միայն խոսել եմ:

 

 -Ինչպսի՞սն է մեր  նոր սերունդը Ձեր գնահատմամբ:

 

-Շատ լավ սերունդ ունենք՝ ավելի խելացի, գրագետ, տեղեկացված ու կիրթ:

Նույն շարքից