Հարցազրույց 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ մի դրական բանի չեն կարող հանգեցնել. Արմեն Մարտիրոսյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցոթյան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

-Պարոն Մարտիրոսյան, ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկի ֆոնին:

 

-Բնական է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ մի դրական բանի չեն կարող հանգեցնել: Բոլոր երկրները, որոնք մուտք կգործեն ԵՏՄ, բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրներ կունենան: Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, դրանց բացասական ալիքները, բնականաբար, կհարվածեն նաև Հայաստանին: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, ԵՏՄ անդամ ոչ մի երկրի հետ սահման չունի: Մյուս կողմից, Հայաստանը հյուսիսային կողմից սահմանակից է Վրաստանը, որը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հեռահար ծրագրեր ունի:

 

-Ինչպիսին, ըստ Ձեզ, կլինի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի պատժամիջոցների դեմ:

 

-Ռուսաստանն, իհարկե, կփորձի որոշակի հակադարձ քայլեր ձեռնարկել:Սակայն ուժերի գերակշռությունը նրա կողմը չէ՝ 1/10 կամ 1/20 հարաբերակցությամբ: Այնպես որ, ՌԴ ձեռնարկած հակադարձ քայլերն էական ազդեցություն չեն ունենա:

Նույն շարքից