Հարցազրույց 

Ոչ մի քաղաքական իրադարձություն չի կարող միջամտել մշակութային հարաբերություններին. Դավիթ Դարչիա

analitik.am

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ  Երևանում են գտնվում մի շարք վրացի հայտնի արվեստի գործիչներ: Հայ հասարակությունը նրանց շատ ջերմ ընդունելություն է ցույց տվել, իսկ Սուլիկո վրացական ռեստորանն էլ հյուրասիրություն էր կազմակերպել վրացի հյուրերի համար, որի նպատակն էր նաև ապահովել լրագրողների և վրացի արվեստագետների շփումը:  Analitik.am զրուցեց  կինոյի և թատրոնի դերասան Դավիթ Դարչիայի հետ:


 

Ի՞նչ կասեք հայկական և վրացական մշակութային կապի մասին, ինչպե՞ս եք գնահատում այն:


 

Ես 2005թ. աշխատել եմ այստեղ,  ունեցել են դերեր և հանդես եմ  եկել հայ հանդիսատեսի առջև:

Թատերախաղի ավարտից հետո նայում էի հայ հանդիսատեսի աչքերին  և նկատում, որ նրանք հասկանում և ընդունում են իմ խաղը: Նույնը ես տեսնում եմ վրացի հանդիսատեսի աչքերոմ:  Նրանք ամեն ինչ հասկանում են և տեսնում, հայ և  վրացի հանդիսատեսները  շատ նման են միմյանց: Հայկական և վրացական մշակույթները շատ կապված են:

Դիտում  եմ հայկական ֆիլմեր և ուղղակի ապշում՝  հայկական կինոն վերելք է ապրում: Հայկական մշակույթը ընթանում է  ճիշտ ուղով:


 

Հայերի  և վրացիների  եղբայրությունը տարիների փորձ ունի,  ի՞նչ եք կարծում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելը, և Հայաստանի՝  Եվրասիական Միություն անդամագրվելը կխանգարի  հետագա  միջմշակութային հարաբերությունների զարգացմանը:

Միանշանակ ոչ: Ոչ մի քաղաքական իրադարձություն չի կարող միջամտել մշակութային իրադարձություններին և հարաբերություններին, մենք միշտ կունենանք ջերմ մշակութային հարաբերություններ:


 

Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անի երիտասարդ սերունդը, որպեսզի կարողանա պահպանել մշակույթը և զարգացնել այն:

Պետք է շատ թատերական և օպերային ներկայացումներ նայեն,  ֆիլմեր  դիտեն և միանշանակ շատ կարդան՝ շատ-շատ:


 

Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների կրթվածության աստիճանը:

 

Գերազանց: Ներկայիս երիտասարդները շատ կրթված են,  և նրանք ամեն ինչ հասցնում են:  



 Արաքս Նազարյան 

 

 

 

 

Նույն շարքից