Հարցազրույց 

Ես ողջունում եմ այն հարաբերությունները, որ ձևավորվել են հայերի և վրացիների միջև. Նինո Սուխիշվիլի

analitik.am

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ  Երևանում է գտնվում Վրաստանի ազգային պարի Սուխիշվիլի համույթը: Հայ հասարակության առջև ելույթ ունենալուց հետո  նրանց հյուրընկալեց Սուլիկո վրացական ռեստորանը:  Analitik.am զրուցեց  Սուխիշվիլի համույթի գեղարվեստական ղեկավար Նինո Սուխիշվիլիի հետ:

 

Ձեզ դո՞ւր է գալիս հայկական մշակույթը, ինչպե՞ս եք գնահատում այն:

 

Հայերը հին ազգ են և  ունեն շատ մեծ մշակութային պատմություն: Շատ հազվադեպ է պատահում, որ այսպիսի հին մշակույթը պահպանվի, բայց դա հայերին հաջողվել է:

 Հայերի և վրացիների մշակութային ժառանգությունը  շատ հին, բայց նրանք կարողացել են այն պահպանել:  Ես կողմ եմ , որ հին մշակույթը պահպանվի, բայց դրա հետ մեկտեղ այն պետք է զարգանա՝ հավատարիմ մնալով իր  հին արմատներին:

Հայ երիտասարդները պահպանում են իրենց մշակութային արժեքները,  և նրանք պետք է շարունակեն այն զարգացնել և հետագա սերուդների համար թողնեն մեծ ժառանգություն:

Եթե ազգը կորցնի իր մշակութային դեմքը, այն կդադարի ազգ լինելուց և կմոռացվի շատ շուտ:


 

Ի՞նչ պետք է անել, որ մշակույթը մշտապես զարգանա


Յուրաքանչյուր  ազգ իր մշակույթը զարգացնելու համար չպետք է մոռանա հին արմատների մասին: 

Երիտասարդներին ավելի հասկանալի լեզվով պետք է ներկայացվի մշակութային արժեքները, որպեսզի նրանք  կարողանա  գնահատել և պահպանել այն:


 Ի՞նչ կասեք Հայաստանի մասին, Ձեզ դո՞ւր գալիս է այստեղ

 

Շատ բան չեմ կարող ասել, ցավոք շատ հաճախ չեմ գտնվում Հայաստանում, չնայած որ ապրում ենք շատ մոտ: Ես կարծում եմ՝ պետք է հաճախ այցելել  այստեղ, ինձ դուր է գալիս այս երկիրն  իր հին պատմությունով  և մշակութային արժեքներով: Ես ողջունում եմ այն հարաբերությունները, որ ձևավորվել են  հայերի և վրացիների միջև:

 

 

 Արաքս Նազարյան

 

 

Նույն շարքից