Հարցազրույց 

Էրեբունի-Երևան տոնակատարությունը Երևան քաղաքի գլխավոր ռեժիսորի համար հոգևոր սննդի աղբյուր է

analitik.am

Erebuni-Yerevan ֆեյսբուքյան էջը այսօրվանից ներկայացնում է նոր նախաձեռնություն՝ ֆեյսբուքյան հարցազրույցների շարք «Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ։


«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան առաջին հարցազրույցին մասնակցեց Երևան քաղաքի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։

-Երևանն ինձ համար լոկ բառ չէ, Երևանն իմ ապրելակերպն է, իմ էությունն է։
Երևանը ես եմ։

-Ո՞րն է Երևանում Ձեր սիրելի անկյունը

-Երևանն աշխարհի իմ անկյունն է , ես նրան ամբողոջովին եմ սիրում։ 

-Սիրո՞ւմ եք Էրեբունի-Երևան տոնակատարության օրը:

-Իմ ծնունդից առավել եմ սիրում, որովհետև իմ ծնունդի ժամանակ ես մտածում եմ իմ հյուրերին տարբեր կերակրատեսակներով հյուրասիրելու մասին, իսկ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ մտածում եմ հոգևոր սննդի մասին

Նույն շարքից