Հարցազրույց 

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը միշտ արթնացնում է հաճելի հիշողություններ. Վայոց ձորի մարզպետ

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, ի՞նչ է Երևանը Ձեզ համար:

-Երևանը մեր մայրաքաղաքն է, մեր տունն է: Երևանն ինձ համար հպարտություն է:


-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը:



-Երևանի ամեն քայլափոխն եմ սիրում, բայց առանձնակի շատ եմ սիրում Կասկադ համալիրի տարածքը:

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը:



-Մեր ընտանեկան լավագույն տոներից մեկն է, որի ժամանակ ընտանիքով զբոսնում ենք երևանյան փողոցներով, մասնակցում ենք կազմակերպված բոլոր միջոցառումներին և հրաշալի ժամանակ ենք անցկացնում: 


«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը միշտ արթնացնում է հաճելի հիշողություններ:

Նույն շարքից