Հարցազրույց 

«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը, կարծես, իմ երկրորդ ծննդյան օրը լինի. Մարիա Բարաղամյան

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում ֆեյսբուքյան հարցազրույց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի հետ։

-Մարիա, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։


-Երևանն իմ տունն է, իմ ծննդավայրն է, իմ ապրելակերպն է, իմ ներշնչանքն է, իմ տրամադրությունն է ։

Երևանն իմ ծնողների սիրո պատմության քաղաքն է,իմ համով-հոտով քաղաքն է։

Երևանը սիրո, ջերմության,երաժշտության քաղաք է։ 

Երևանը Հայաստանի պատմության և մշակույթի կենտրոնն է։

Երևանը համայն հայության մայրաքաղաքան է։

Իմ տեսլականով Երևան 2025 թվականին զբոսաշրջային կենտրոնն է /ժպտում է/։


-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։

-Կդժվարանամ առանձնացնել որևէ անկյուն, քանի որ ամեն վայր,փողոց, միջավայր, որն առնչվում է Երևանի հետ, ունի իր առանձնահատկությունը,իր էներգետիկ և էմոցիոնալ դաշտը։ Երևանում ցանկացած վայրում ըստ տրամադրության կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել, վայելել Երևանը, շփվել մարդկանց հետ։

Իսկ եթե հարցին պատասխանեմ մասնագիտական տեսանկյունից, ապա չեմ կարող առանձնացնել Երևանում մեկ անկյուն, որտեղ պետք է լինի զբոսաշրջիկը։ Այդ վայրերը շատ են. Մատենադարան , Վերնիսաժ, Հանրապետության Հրապարակ, Երևան քաղաքի պատմության թանգարան, Կոնյակի գործարան, եկեղեցի, փողոց ու երևանյան բակ։ Այս շարքը կարելիէ անվերջ թվարկել ։Եվ իհարկե պետք է անպայման շրջել «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով /ժպտում է/:


-Ի՞նչ է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը Ձեզ համար։

- «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ առնչվում եմ այնքան, որքան աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում։
2009թ-ից մասնակցին եմ թե՛ որպես կազմակերպիչ, թե՛ որպես մասնակից «Էրեբունի-Երևան » տոնակատարության աշխատանքային խմբում։
Ամեն անգամ յուրովի եմ մոտենում կազմակերպչական աշխատանքներին, մեծ ոգևորվածություն եմ ապրում , շատ ջանք, եռանդ, տրամադրություն, սեր, հոգեվիճակ եմ ներդնում տոնակատարության կայացման գործում։
«Էրեբունի-Երևան» տոնակտարությունն ինձ համար պարզապես աշխատանք չէ, այլ հաճելի աշխատանք՝ համեմված բարձր տոնական տրամադրությամբ և բազմաթիվ հետաքրքիր պահերով։
«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն այն օրերից է, երբ մեկս մյուսիս պետք է փոխանցենք սեր, ջերմություն, դրական լիցքեր, և բոլորով նշենք Երևանի տոնը։
Շատ եմ սիրում այս տոնը, կարծես իմ երկրորդ ծննդյան օրը լինի։

Նույն շարքից