Հարցազրույց 

Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

analitik.am

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել:


Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հետ խոսեցինք իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի մասին:


- Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում:Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել:


Հայկական հարցը իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը…


Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցողհարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: ԵթեԹուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապաՀայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի: Եթե այս պահին Թուրքիայի առջևծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմմիջոցով ինչ-որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիքխնդիրներով:


-Իսկ այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը քննարկե՞լ եք:


Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի:


- Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիքկունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան:


- Դուք համարում եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Ձեր նշանակում պատահակնությու՞ն էր:


- Դա կապված էր Դավութօղլուի վարչապետ դառնալու հետ: Եթե Դավութօղլուն անցյալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտոնը անցյալ տարի կզբաղեցնեի: Քանի տարի է արդեն իմ գործունեությունը հայկական խնդիրներից ու կարիքներից բավականին լայն ոլորտներ է ընդգրկում, և բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրություն չունեմ:


- Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտոնը` Դուք որևէ ներքինպատասխանատվություն չե՞ք զգում կարգավորման գործընթացի մեջ Ձերներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղվելու:


Կզբաղվեմ Հայկական հարցով, եթե հանձնարարեն…


- Եթե լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որևէ ներդրում կատարել և քաղաքական դերակատարներն էլ հանձնարարեն, որ զբաղվեմ դրանով, ապա անշուշտ կզբաղվեմ: Սակայն դա այլ բան է. հանձնարարություն է, որը կկատարեմ:


- Ինչպես գիտեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Երևան է հրավիրել: Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ինչպե՞ս կպատասխանի այդ հրավերին:


Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում:


- Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատկոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կաանելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: ԵթեՀայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա:


- Իսկ ո՞րտեղ է գտնվումբոլորիս հայտնի գնդակը:


Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք և միասնաբար գործենք:


 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ermenihaber.am-ում


 

 

Սկզբնաղբյուրը՝  http://www.1in.am/1472220.html

Նույն շարքից