Հարցազրույց 

«Փարվանյան Քոնսալթինգ»-ը իր թիրախներից է համարում որակյալ ծառայությունների մատուցումը». Մհեր Փարվանյան

Ամանորին ընդառաջ Analitik.am-ը անցկացնում է  հարցազրույցներ երկրում գործող առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ներկայացնում նրանց նոր ծրագրերն ու ամանորյա բարեմաղթանքները:





Այս անգամ մեր զրուցակիցն է «Փարվանյան Քոնսալթինգ»-ի հիմնադիր Մհեր Փարվանյանը:


- «Փարվանյան Քոնսալթինգ»-ը Հայաստանում շատերին հայտնի հաշվապահական ընկերություն է: Ե՞րբ է այն հիմնադրվել և ի՞նչ ծառայություններ է մատուցում:


- «Փարվանյան Քոնսալթինգ» հաշվապահական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թ. հոկտեմբերի 4-ին: Կազմակերպությունը զբաղվում է հաշվապահական հաշվառմամբ, դրա վերականգմամբ, ֆինանսական մենեջմենթով և բիզնես-պլանների մշակմամբ:    Կցանկանայի մի փոքր առավել մանրամասն անդրադառնալ վերջին երկու ծառայություններին, քանի որ շուկայում դրանք մատուցող կազմակերպությունների թվաքանակը այդքան էլ շատ չէ: Ֆինանսական մենեջմենթը կազմակերպությունների գործունեության վերլուծությունն է՝ համապատասխան քաղաքականության մշակումը առավելագույն շահույթի ստացման նպատակով:


Իսկ բիզնես պլանների մշակումը նոր բիզնես նախագծերը կյանքի կոչելն է դրա բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով՝ ֆինանսական, մարքեթինգային, իրավական, տեխնոլոգիական և այլն:

 

-  Ինչու՞ կազմակերպությունները իրենց հաշվապահական աշխատանքները պետք է վստահեն «Փարվանյան Քոնսալթինգ»-ին:


-  Առհասարակ մեր կազմակերպությունը իր թիրախներից է համարում որակյալ ծառայությունների մատուցումը` ոլորտի զարգացումներին համահունչ, որակյալ կադրերի ներգրավում, կազմակերպության բրենդի ստեղծում, հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն: Սրանք ոչ թե լոկ լոզունգներ են, այլ կազմակերպության կողմից մանրակրկիտ մշակված և հետևողականորեն իրականացվող քաղաքականություն: 

Բացի այդ շուկայում վստահության  հիմնական գրավական է նաև մեր կազմակերպության կողմից հաճախորդների ներգրավման ցուցանիշը, որը միայն վերջին կիսամյակի ընթացքում ավելացել է երկու անգամ:

 Հաջորդ գրավականը կադրերի ընտրության քաղաքականությունն է, որը հիմնված է փորձի, գիտելիքների և կռեատիվության ճիշտ համադրության վրա:

Մենք մեր պոտենցիալ հաճախորրդների վստահությունը կարող ենք շահել նաև արդեն իմ կողմից նշված ծառայությունների լայնածավալ փաթեթով: Քանի որ, օրինակ, հարկային օրենսդրության լավ իմացությունը և հարկային հաշվապահության անթերի իրականացումը առանց ֆինանսական մենեջմենթի խորքային գիտելիքների, ըստ իս, կարող է չապահովել կազմակերպությյուների համար ցանկաի ֆինանսական արդյունք:

«Փարվանյան Քոնսալթինգ»-ը շուկայում շահեկանորեն առանձանում է իր ակտիվում ունենալով ֆինանսական մենեջմենթի և բիզնես պլանների մշակման ծառայությունները: Մեզ վստահելու կարևոր պայմաններից է նաև մեր հաճախորդների հաշվապահական հաշվառման տեսանկյունից ֆինանսական կորուստների բացառումը: Բանն այն է , որ մեր կազմակերպությունը իր հաճախորդների հետ կնքված պայմանագրերով իր վրա է վերցնում իր մեղքվ պատճառված վնասների փոխհատացումը:


- Դուք՝ որպես «Փարվանյան Քոնսալթինգ»-ի հիմնադիր, ՀՀ օրենքների մեջ ի՞նչ թերացումներ եք արձանագրել Ձեր գործունեության ընթացքում:


-         Առհասարակ հաշվի առնելով խորհրդային վարչահրամայական տնտեսությունից շուկայական տնտեսության անցման միջազգային փորձը, տնտեսական-իրավական դաշտը ենթարկվում է խորքային համակարգային փոփոխության: Հայաստանը ևս բացառություն չէ, սակայն խնդիրն այն է, որ հաշվի առնելով մեր իրականության օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները տնտեսաիրավական օրենդրության մեջ կատարվող փոփոխությունները կիրառված համակարգային մոտեցումը կարելի է գնահատել ոչ լիարժեք: Արդյունքում ՝ ոլորտը կարգավորող տարբեր օրենքների մեջ իհարկե հանդիպում են հասկասություններ և թերություններ: Ընթերցողի մասնագիտական եզրակացություններով չծանրաբեռնելոււ համար մեջ բերեմ ընդամենը մեկ օրինակ: Այսպես՝ վարչական իրավախախտումերի օրենսգրքի պրիամբուլային մասում վարչական իրավախախտում հասկացությունը նկարագրելիս մեջ էր բերվում ԽՍՀՄ-ը, ինչը ուժը կորցրեց միայն  2012 թվականին:  Ներկայում էլ նույն օրենսգրքի 9-րդ հոդվածում մեջ է բերվում սոցիալիստական հասկացությունը:

 Ամեն դեպքում ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ ժամանակը կհարթի օրենսդրությունում առկա բացերը: Կարևորը՝ պետական քաղաքականության մեջ համակարգային մոտեցումն է ոլորտին:



-
Ի՞նչ նոր ծրագրեր ունե՞ք 2015-ի համար:


-         Իհարկե կան շատ ծրագրեր կապված կադրերի վերապատրաստման, սեմինար քննարկուների անցկացման հետ: Սակայն կցանականայի առանձնացնել երկուսը: Առաջինը՝ «Փարվանյան Քոնսալթինգ»-ը 2015 թվականին ցանկնում է ներդնել ռիսկերի ապահովագրման եռաստիճան համակարգ: Առաջին մակարդակը անձնակազմի աշխատավարձի ձևավորվող ֆոնդն է, երկրորդը կազմակերպության մշտապես աճող ակտիվները և երրորդը կազմակերպության գործընկեր բանկի կողմից հաճախորդների թվաքանակի աճմանը համընթաց կազմակեպությանը տրամադրվող վարկային գծի ավելացումը:

Երկրորդը՝ «Փարվանյան Քոնսալթինգ»-ը նախաձեռնում է ուսումնական կենտրոնի հիմնադրում:


- Առջևում է Ամանորը, ունե՞ք բարեմաղթանքներ:


-         Ես և իմ թիմը  ցանկանում ենք, որ 2015 թվականը լինի առողջության, խաղաղության, հաջողության և ֆինասական կայունության տարի:

Նույն շարքից