Հարցազրույց 

Կյանքն ու քաղաքականությունը շարունակական պայքար է. Իշխան Խաչատրյան

Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

 

- Պարոն Խաչատրյան, սիրո՞ւմ եք Նոր տարին, եթե այո` ինչո՞ւ:

 

- Այո, սիրում  եմ Նոր  տարին, քանի  որ ամեն Նոր տարի նոր հաջողությունների սկիզբ է. Այն հնարավորություն է ընձեռնում անմոռանալի ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների և ընկերների հետ:

 

- Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

 

- 2014 թվականը ձեռքբերումների տարի էր:

 

-  Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

 

- Կարծում եմ բոլորիս համար ամենաուրախ և հիշվողՆոր տարին ասոցացվում է մանկության հետ:

 

-  Ամենատխուր նոր տարին…

 

- Իմ կարծիքով, տխուր Նոր տարիներ չեն լինում, քանի որ Նոր տարին ինքնին արդեն նոր գաղափարների և  նոր հաջողությունների սկիզբ է.

 

- 2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

 

- 2014 թվականին որդիս` փոքրիկ Մարկը, դարձավ 1 տարեկան:

 

- 2014-ի հիասթափությունը:

 

- Հիասթափություններ չեմ ապրում.կյանքն ու քաղաքականությունը շարունակական պայքար է:

 

- Ի՞նչն էր պակասում մեզ 2014-ին:

 

- Այս տարի մենք շատ փորձությունների միջով անցանք, դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ` արտագաղթ, աղքատություն, գործազրկություն,   որոնք շարունակումեն մտահոգիչ լինել:

 

- Որտե՞ղ եք անցկացնելու Նոր տարին:

 

- Նոր տարին անցկացնելու եմ տանը, ընտանիքիս անդամների հետ:

 

- Ի՞նչ նվերներ եք նախընտրում:

 

- Նախընտրում եմ ավելի շատ նվերներ տալ, քան ստանալ.

 

- Ի՞նչ  նվեր եք ակնկալում Ձմեռ պապից:

 

- Կախարդական փայտիկ :

 

- Եթե կախարդական փայտիկ ունենաք, ի՞նչ կանեք:

 

- «Ծովից ծով Հայաստան» բաղձալի երազանքն իրականություն կդարձնեի:

 

-  Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:

 

- Ավելի կարևոր է Ամանորը  նշել ուրախ սրտով և լի սեղաններով: Կարծում եմ  մենք պետք է խուսափենք ավելորդ ճոխություններից:

 

- Ուտեստներից և խմիչքներից որո՞նք եք կարևորում ամանորյա սեղանին:

 

- Ինձ համար նախընտրելի են հայկական ուտեստները, նախընտրում եմ  «Հայասի»

կոնյակ :Սիրում եմ ամեն ինչ չափի մեջ:

 

- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և

քաղաքական  ձեռքբերումը:

 

- Մեզ համար կարևոր քաղաքական իրադարձություն էր կոալիցիայից դուրս գալը, ինչպես նաև Եվրասիական միությանը անդամակցելը, որն իր բացասական ազդեցությունը թողեց մեր և Եվրոմիության անդամ երկրների  հարաբերությունների վրա, վերջինս կարելի է  քաղաքական կորուստ  համարել: Քանի որ մեր որդեգրած աշխարհաքաղաքական կողմնորոշումը ցանկալի արդյունք չտվեց:

 

- Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:

 

- Չեմ սիրում խոսել բարեգործությունների մասին, դա յուրաքանչյուրիս պարտքն է:

 

-  Ձեր բարեմաղթանքը ազգաբնակչությանը և analitik.am-ի ընթերցողին:

 

- Իմ սիրելի հայրենակիցներին նախևառաջ ցանկանում եմ առողջություն, բարեկեցություն: Ցանկանում եմ, որ  2015 թվականը և հաջորդող բոլոր տարիները համայն հայության համար լինեն հաջողությունների, խաղաղության և հաղթանակների տարի:

 

 

Զրուցեց  Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից