Հարցազրույց 

Ոչ միայն հիասթափությունների, այլև ձեռքբերումների տարի էր. Կարինե Աճեմյան

Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը.

 

- Տիկին Աճեմյան, որտե՞ղ անցկացրեցիք Նոր տարին:

- Տանն ենք անցկացրել` հարազատների հետ. մեզ համար Նոր Տարին սիրված և ընտանեկան տոն է:

 

- 2014-ին ավելի շատ հիասթափություն,  թե՞ ոգևորություն ապրեցիք:

 

- Գիտեք, երկուսն էլ շատ են եղել, ընդհանրապես,  շատ հակասական տարի էր: Անձնական կյանքում մեծ ուրախություն ունեցանք, որովհետև աղջիկս երեխա ունեցավ, իսկ ընդհանուր առմամբ, ես չեմ համարում, որ  այն միայն հիասթափությունների և դժվարությունների տարի էր, համարում եմ, որ նաև ձեռքբերումների տարի էր:

 

- Ո՞րն էր ամենամեծ ձեռքբերումը:

 

- Ես կարծում եմ ձեռքբերումներից ամենամեծը  այն էր, որ հանրապետության նախագահը կարողացավ այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ կարողացանք մինչև տարվա վերջ և՜ լիովին ինտեգրվել, և՜ ամրագրել մեր տեղը  ԵՏՄ պետության մեջ`  դրան զուգահեռ` չխախտելով եվրամիության հետ մեր պայմանագրերը և պայմանավորվածությունները: Այսինքն`  երկկողմանի ճկուն քաղաքականություն վարվեց:

 

- Լրատվամիջոցների  ամենամեծ բլեֆը կամ սուտը:

 

-Դե գիտեք, լրատվամիջոցներում լինում են և ոչ հավաստի տեղեկություններ, բայց մենք հիմնականում, իհարկե, օգտվում ենք ԶԼՄ-ներից  և հույս ունենք, որ նրանցից շատերն  իրենց  օբյեկտիվությամբ և ակտիվությամբ 2015-ին ավելի աչքի կընկնեն:

 

- Ի՞նչ նպատակներ ունեք 2015-ին:

 

- Դրանք աշխատանքային են ավելի շատ . կարծում եմ` ամենակարևորը 2015-ի Ցեղասպանության 100-ամյա  տարելիցի կազմակերպչական աշխատանքներն են, որոնց   պետք է մասնակցենք բոլորս`  և՜ ԱԺ-ն, և Կառավարությունը,  և՜ ցանկացած հայ  մարդ:

 

- Ամանորյա հրաշքներին հավատո՞ւմ եք:

 

- Այո:

 

- Եվ ի՞նչ նվեր եք ակնկալում Ձմեռ պապից:

 

- Ինձ համար այնքան չէ, բայց շատ ուրախանում եմ իմ հարազատների նվերներով:  Ես էլ եմ նվիրում . Ճիշտ է` դրանք փոքր, բայց շատ հաճելի անակնկալներ են:

 

- 2014-ին արդարացվեցի՞ն Ձեր բոլոր սպասելիքները:

 

- Չէի ասի, որովհետև շատ բողոքներ եղան, ընդվզումներ: Ես ուզում եմ, որ 2015-ին մեր ժողովուրդը ավելի խաղաղ և բարեկեցիկ կյանքով ապրի, քիչ առիթներ լինեն բողոքելու և ընդհանրապես մեր` ՀՀԿ ծրագրերը, որ իրականացվում են, ավելի բարենպաստ պայմաններում իրականացվեն:

 

- Ձեր բարեմաղթանքը ազգաբնակչությանը:

 

- Մաղթում եմ ուրախ և երջանիկ տոն: Ցանկանում եմ, որ Սուրբ Ծնունդը դառնա մեր կարևորագույն տոնը, որը խորհուրդ ունի . ցանկանում եմ, որ նոր տարում կորուստներ չունենաք , ունենանք միայն ձեռքբերումներ:

 

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից