Հարցազրույց 

Մեր հասարակության համար ակնկալում եմ` հավատ, հույս, սեր. Արծվիկ Մինասյան

Երբ գալիս է իրականացման պահը, հետ ենք կանգնում այն գաղափարներից, որոնց համար տարիներ շարունակ պայքարել ենք

 

Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միանսյանը

 

- Պարոն Միանասյան, որտե՞ղ  անցկացրեցիք Նոր տարին:

 

- Իմ տանը, իսկ հունվարի 1-2-ին գնացի գյուղ` մորս Նոր տարին շնորհավորելու:

 

- Ինչպիսի՞ն էր 2014-ը:

 

- Սովորական, նորմալ. Նախորդից ոչ ավելի լավը , ոչ ավելի վատը:  Ընտանեկան  կորուստներ չունենք,: Բայց  որպես  ՀՀ  քաղաքացի, պետք է ասեմ, ծանր տարի էր, և հասարակության կենսամակարդակի տեսակետից  բացասական տարի:

 

- Ամենամեծ ձեռքբերումը :

 

- Թերևս «Դեմ եմ» շարժման հետ միասին Սահմանադրական դատարանի որոշման վրա ազդելը, ինչը  երկրում սահմանադրական նոր մշակույթ ձևավորելու կարևոր առաջընթաց քայլ էր:

 

- Ամենամեծ անակնկալը:

 

- Քաղաքական  դաշտում ամենամեծ անակնկալը , թերևս այն էր, երբ քաղաքական ուժերը տարիներ շարունակ նույն գաղափարն են առաջ մղում, պայքարում դրա իրականացման համար, բայց երբ գալիս է դրա իրականացման պահը, հետ են կանգնում այդ գաղափարներից: Դա, իսկապես, մեծ անակնկալ էր:

 

-Լրատվամիջոցների ամենամեծ բլեֆը:

 

- Ճիշտն ասած չեմ հիշում, որովհետև հաճախ ենք հանդիպում նման բաների:

 

- 2015-ի Ձեր երազանքը:

 

- Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր շատ կուզենայի, որ հանդուրժողականությունը, համերաշխությունը և նպատակների իրականացումը գերիշխեր:

 

- Ամանորյա հրաշքներին հավատո՞ւմ եք և եթե այո, ի՞նչ եք ուզում Նոր տարին բերի Ձեզ :

 

- Մեր հասարակության համար եմ ակնկալում   նվեր` հավատ, հույս, սեր և  միասնություն հիմնական հարցերում:

 

- 2015-ին ի՞նչ պլաններ ունեք:

 

- Շարունակել ակտիվ աշխատանքը, որպեսզի  ճշմարտությունը մեր պետականության ճշմարիտ հիմքերի վրա կառուցենք:

 

- Ձեր ամանորյա մաղթանքը մեր ժողովրդին և analitik.am-ի ընթերցողին:

 

- Առաջինը ուզում եմ շնորհավորել սահմանում կանգնած մեր զինվորներին, բանակային  բոլոր ստորաբաժանումներին, ծառայողներին. Նրանց բոլորին խաղաղ, անվտանգ ծառայություն: Մաղթում եմ, որ  2015-ը լինի առանց կորուստի տարի, սահմանները առավել պաշտպանված տեսնենք, մեր ժողովրդի այն հատվածին  որը սպասում է նոր ծնունդ, այդ ծնունդները լինեն , և յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունը, ջերմությունը, վերականգնվի հավատը սեփական ուժերի և երկրի հանդեպ. և որ ամենակարևորն է` սեր բոլորի հոգում և սրտում:



Զրույցը` Հասմիկ Մովսիսյանի

Նույն շարքից