Հարցազրույց 

Ի՞նչ միտում ունի սառնաղբյուրցի երիտասարդի ձերբակալելը

Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին, ով մասնակցել էր հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար տեղի ունեցած ինքնաբուխ ակցիային, Գյումրու ոստիկանությունը ձերբակակալել է: Այս միջադեպը կրկին բարձրացրել է գյումրեցիների զայրույթը :


«Չգիտեմ այս իշխանություններին ոնց բացատրեմ, որ հանգիստ թողնեն Գյումրին: Չեն հասկանում, որ առանց իրենց էլ հազար ու մի խնդիր ունեն, փոխարենը կորցնելու ոչինչ չունեն: Ինչո՞ւ են դիտավորյալ գյումրեցիներին բորբոքում, ի՞նչ են ուզում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:


Իսկապես, ինչո՞ւ հանկարծ հիշեցին, որ այսքան օրեր անց կարելի է բողոքի ակցիայի մասնակցին ձերբակալել: Ի՞նչ միտում ունի այս արարքը, և հնարավո՞ր է, դա շարունականկա լինել:


ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ թե ինչն է այդ տղայի ձերբակալության դրդապատճառը եղել, սակայն չի կարծում, որ դա շարունակական լինի:


Նա խոստացավ, որ Աժ նիստից հետո անպայման կզբաղվի և կհետաքրքվի այդ գործով: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ հունվարի 12-ի բախումների օրը եղել են մի շարք ձերբակալվածներ և ոստիկանություն հրավիրվածներ, սակայն իրենց միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել և առ այսօր որևէ մեկը ձերբակալված չէր: «Հիմա թե ինչ է երեկ տեղի ունեցել, այս պահի դրությամբ չեմ կարող պատասխանել, բայց անպայման կհետաքրքվեմ և կփորձեմ որևէ բան պարզել»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Ես ԱԺ հայտարությունների ժամանակ դիմել եմ Ազգային Ժողովի նախագահին և առաջարկել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնարարի սույն գործով համապատասխան մարմիններին, որպեսզի կոլեգա հանձնաժողովների կողմից կազմակերպվեն հանրային լսումներ: Եվ պարտադիր հրավիրվեն ուժային և՛ իրավապահ մարմինների ղեկավարները, և՛ արտգործնախարարը: Այսինքն՝ ես ակնկալում եմ, որ հրավիրվածների մեջ անպայման կլինենք և մենք ու կմասնակցենք այդ լսումներին»:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից