Մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար պատվիրակությունից մեկ օր առաջ մեկնել է Փարիզ, որտեղ նրան տեսել են բավականին թանկ խանութներում առևտուր անելիս: Իհարկե, դա նրա անձնական խնդիրն է, սակայն հաշվի առնելով այն, որ հասարակությունն իր ձայնը տալիս է այս կամ այն քաղաքական գործչին այն պատճառով, որպեսզի վերջինս պաշտպանի առաջին հերթին հենց հասարակության շահերը, մենք որոշեցինք հենց Արփինե Հովհաննիսյանից ճշտել եղել է նման բան, թե ոչ:
ՀՀԿ ամենագրագետ,հայեցի,կարդացած, վարվելակերպի էտալոն ԱԺ Պանգամավորուհի, Օրիորդ Արփինե Հովհաննիսյանի գրական ,մարգարտաշար խոսքը ներկայացնում ենք հասարակությանն առանց փոփոխելու,որովհետև սա այն դեպքերից մեկն է,որ անձի խոսքը,գործը և էությունն ամբողջովին համահունչ են և փոփոխել ինչ-որ բան կնշանակի խախտել Օրիորդ Հովհաննիսյանի տիեզերքի հետ համերաշխությունը, և ազգս նրան ուղղակի չի ճանաչի: Եվ այսպես՝ Արփինե Հովհաննիսյանի մարգարտաշար հայերենով հարցազրույցը՝ իր բառերով.
Օրիորդ Հովհաննիսյան, լուրեր են պտտվում, որ ԵԽԽՎ նիստից մեկ օր առաջ մեկնել եք Փարիզ և այնտեղ Ձեզ տեսել են բավականին թանկարժեք խանութներում առևտուր անելիս, ինչպե՞ս կմեկնաբանեք:
Նախ և առաջ ես մեկնաբանություն նման հարցի վերաբերյալ չեմ անում: Երկրորդ՝ ով, որ ասել ա, որ ինձ տեսել ա, ասեք, թե որ խանութում ա ինքը եղել, որ ինձ տեսել ա:
Երրորդ՝ ամենակարևորը՝ եթե ես սկսեմ մեկնաբանել ու սկսեմ բացահայտել, թե ով ա ձեզ էտենց բան ասել, իսկ ես գիտեմ, թե ով կարող է ձեզ էտենց բան ասել, կարողա շատ վատ բան լինի ու հանկարծ հայտնաբերեք, որ մեկ էլ տեսար հանկարծ ինքը ոչ թե խանութում ա եղել, այլ աթոռից գետնին իրա համապատասխան վայրը չի կտրել: Շատ վատ կլինի: Էդ հարցդ, ով որ տվել ա, գնա բառացի ասա իրան, կայքին չէ իրան, որ ազիզ ջան, քամակդ աթոռից, որ մեկ-մեկ բարձրացնես, կարողա քեզ էլ նկատեն: Ես առաջարկում եմ կեղտոտ խաղի մեջ չմտնեք, թեև գիտեմ, ով,երբ, ոնց:
Ով որ Ձեզ ասել ա էդ ինֆորմացիան, նրան հարցրեք, թե ինքն ինչ էր անում: Ես գիտեմ, թե ովքեր են եղել, սահմանափակ քանակությամբ մարդիկ, գիտեմ, թե ով է ուղղորդել, եթե տարածել են նման խոսակցություններ:
Ո՞վ է եղել: Ես ասում եմ այն, ինչ խոսում են լրագրողները, չեմ հասկանում Ձեզ, անուն ասեք:
Անունով ասացի, ով որ ձեզ ուղարկել ա, գնացեք ասեք, որ մեկ-մեկ գործով զբաղվի:Եթե մեկ-մեկ գործով զբաղվի դուք կիմանաք, թե ով ինչով ա զբաղվում:
Հուսով եմ՝ շատ չվրդովվեցիք իմ հարցից:
Բացարձակ: Ամենևին Ես ևս մեկ անգամ համոզվեցի հերթական անգամ որոշակի կայքի որոշակի հասցեականության, տերերի պատկանելիության և փողատերերի հետ կապված:
Քանի որ հասարակությունը դժվար թե միանգամից հասկանա իր՝ Օրիորդ երեսփոխանի բառապաշարը,ապա մենք, քանի որ նրա բառարանը վաղուց ունենք, փորձենք բացատրել Օրիորդ Հովհաննիսյանի բարդ,համադասական խոսքը և հասցնել այն հասարակությանը:
Այսպես՝ըստ Օրիորդ Հովհաննիսյանի....եթե ուզում եք նկատվել,պետք է ձեր համապատասխան վայրը,սկզբում կտրեք գետնից,տեղավորեք այն աթոռի վրա,հետո կտրեք այն աթոռից և կնկատվեք միանգամից,նկատվելուց հետո կարող եք արդեն հանգիստ,սահմանափակ մարդկանց հետ միասին ՛՛ԱԺ ֆինանսների հաշվին՛՛ այցելել Փարիզ և նորից սահմանափակ մարդկանց հետ առևտուր անել:
Ի դեպ, համապատասխան վայր ասելով Օրիորդ Հովհաննիսյանը նկատի ունի քամակը....այսինքն՝ հետույքը:
Ըստ Օրիորդ Հովհաննիսյանի ինչ, որտեղ, երբ խաղը վերանվանվել է ով,երբ, ոնց, և ինքը կարգին սերիալի հերոսի պես ամեն ինչ գիտի և եթե հանկարծ ասի, ապա բոլորի համար վատ կլինի,ավելին՝ գիտի հասցեատերերին,փողատերերի մասին էլ չեմ խոսում:
Ի դեպ, ըստ լուրերի, Oրիորդ Հովհաննիսյանը նկատվել էր թանկարժեք բուտիկում նաև Զ.Փոստանջյանի կողմից Ստրասբուրգի համաժողովում ՀՀ Նախագահին ուղղված կազինոների մասին հարցից հետո, երբ նա միամիտ, պատահական, ներքին բարությունից դրդված Ստրասբուրգում իր ձայնը զիջել էր տիկին Փոստանջյանին,որպեսզի վերջինս այդ հարցը տա:
Խմբագրությունն անհամբեր սպասելով Օրիորդ Հովհաննիսյանի մտքի այլ փայլատակումներին, խոստանում է նրա կողմից արտահայտած քիչ, թե շատ հոդաբաշխ խոսք ներկայացնել հանրությանը գրեթե սինխրոն թարգմանությամբ՝ ՛՛ԱԺ՛՛-ի կողմից հրատարակված Արփինե Հովհաննիսյանի բացատրական բառարանի օգնությամբ:
analitik.am