Հարցազրույց 

4%-անոց տնտեսական աճը խիստ հարցականի տակ է.Հրանտ Բագրատյան

analitik.am

Analitik.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ՝ տնտեսության զարգացման, ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերող հարցերի շուրջ:


Պարոն Բագրատյան  ՀՀ «Շահութահարկի մասին» օրենքում արված փոփոխություններով արտոնությունների են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեպքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: Արդյոք այս քայլերը կնպաստեն արտահանման ծավալների մեծացմանը: 



Կարճաժամկետ հատվածում այս քայլը կարող է ինչ-որ օգուտ տալ։ Բայց միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում այն ճիշտ հակառակը՝ կիջեցնի արտահանման ծավալները։ Բանն այն է, որ բազմաթիվ փոքր ու միջին արտահանողներ ստիպված կլինեն դադարեցնել նման գործունեությամբ զբաղվելը։



ՀՀ Կառավարության կողմից հաստատված հիփոթեքային ոլորտին վերաբերող “բարեփոխումները” կնպաստե՞ն բնակարանների գնման աճին, թե սա միայն միտում է վաճառել դատարկ մնացած նորակառույցները:



Այս փոփոխությունները ԱԺ-ի  հետ այս պահի դրությամբ կապ չունեն։ Կարծեմ՝ նոր օրենքի կամ փոփոխության կարիք կառավարությունը չի տեսնում։ Եվ ուրեմն դետալներին ծանոթ չեմ։ Կարող եմ ասել, որ եթե օրենսդրական ակտը վերաբերում է բոլորին և խտրականություն չի պարունակում, ապա այն կարող է դրական ազդեցություն ունենալ։



2015 թ. պետական բյուջեն 2014 թ. բյուջեի նկատմամբ շուրջ 60 մլրդ դրամ ծախսով ավելացել է, որից միայն 41 մլրդ դրամը՝ պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի գծով: Կառավարությունը 2015թ. համար կանխատեսում է 4 տոկոս տնտեսական աճ: Սա հնարավո՞ր է:



4%-անոց  տնտեսական աճը խիստ հարցականի տակ է։



Ինչպե՞ս կշարունակի ազդել ՌԴ տնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանում բանկերի կանոնադրական կապիտալի ավելացումը և բանկերի միավորմանը կնպաստի՞  սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:



ՌԴ տնտեսության վատացումը բացասական ազդեցություն կունենա մեր վրա։ Բանկերի ընդհանուր կապիտալի աննախադեպ մեծացումը բացասական հետևանքներ կունենա սոցիալ-տնտեսական վիճակի վրա։


Մեծ ակընկալիքներ ունենալով հանդերձ, վերջ ի վերջո ի՞նչ շահեց Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին:



Այս պահի դրությամբ տնտեսական առումով՝ ոչինչ։ Հնարավոր է կան քաղաքական կամ ռազմական դիվիդենդներ։ Այդ մասով տեղյակ չեմ։


Ինչպիսի ՞գնահատականներ կտաք՝ հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները, արդյոք Հայաստանում դեռ կա ընդդիմություն:



Այո կա։ Եվ իսկական, գաղափարական։ Զորօրինակ ձեր խոնարհ ծառան։

 

 


Անժելա Ավետիսյան

 

Նույն շարքից