Հարցազրույց 

Արցախը ժողովրդավար, կայացած պետություն է. Արմեն Մարտիրոսյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

-Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, որքա՞ն արդյունավետ կարող է լինել «Ժառանգություն»  կուսակցության և ԼՂՀ քաղաքական շրջանակների համագործակցությունը:

 

-«Ժառանգություն» կուսակցությունը միշտ էլ Արցախի անկախության կողմնակից է եղել և արել է ամեն բան՝ իր ներուժով նպաստելու ԼՂՀ անկախության կայացմանն ու ամրապնդմանը: Մենք միջազգային հանրությանը մշտապես ծանրակշիռ փաստարկներ ենք ներկայացրել առ այն, որ Արցախը ժողովրդավար, կայացած պետություն է:

 

-Շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ Մադրիդյան սկզբունքները վնասում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

-Իհարկե, «Ժառանգություն»-ը միշտ էլ դեմ է եղել Մադրիդյան սկզբունքներին: Այդպիսի դիրքորոշում առկա է նաև արցախյան քաղաքական շրջանակներում: Ասվածի ապացույցը ԼՂՀ վարչապետի հետ զրույցներից մեկն է, որի ընթացքում նա ևս Մադրիդյան սկզբունքներին դեմ է արտահայտվել: Ընդհանուր առմամբ, այս տեսանկյունից մեր և ԼՂՀ իշխանությունների տեսակետները համընկնում են:

 

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայկական երկու պետությունների  քաղաքական լայն շրջանակների շփումներում:

 

-Հեռանկարները բազմաթիվ են՝ սկսած ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ տեսակետների ճշգրտումից, վերջացրած տնտեսական և քաղաքական հարաբերությունների սերտացմամբ:

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

Նույն շարքից