Հարցազրույց 

Ռուսասատանի նպատակը Ուկրաինան ֆեդերատիվ հանրապետություն դարձնելն ու Դոնբասն Ուկրաինայի կազմից հանելն է. քաղաքագետ

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանը:

 

-Պարոն Համբարյան, ինչ եք կարծում, կարո ՞ղ է Պուտին-Պորոշենկո հեռախոսազրույցը որոշակիորեն մեղմացնել ուկրաինական ճգնաժամը:

 

-Չեմ կարծում, որ այդ հեռախոսազրույցը էական ազդեցություն ունենա ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելավման վրա: Ավելին, Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը շարունակի ապակայունանա: ՌԴ-ն թույլ չի տա, որպեսզի Ուկրաինայի ամենահարուստ և ծաղկուն շրջանները մնան Ուկրաինայի ազդեցության գոտում: Ռուսասատանի նպատակը մեկն է՝ Ուկրաինան դարձնել ֆեդերատիվ հանրապետություն, անել այնպես, որ Դոնբասը հատուկ կարգավիճակ ստանա և դուրս գա Ուկրաինայի կազմից: Սա, իհարկե, լիովին հնարավոր և կանխատեսելի է, մանավանդ որ վերջին օրերին Ռուսաստանի դիրքերը բավական ամրացել են:

Միաժամանակ, եթե Ուկրաինայի նախագահի թիկունքում կանգնած ուժերը նրան շարունակական մարտական գործողությունների հրահրեն, ապա դրանից ոչ մի լավ բան չի դուրս չի գա:

 

-Բավարա՞ր եք գնահատում միջազգային հանրության՝ ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերը:

 

-Միջազգային հանրությունը ղեկավարվում է երկակի ստանդարտներով՝ ղեկավարվելով սեփական քաղաքական և տնտեսական շահերով: Մյուս կողմից, միջազգային հանրություն ասվածը գոյություն չունի: Մեծ հաշվով, դա ԱՄՆ-ն է և եվրոպական մի քանի երկրներ, որոնք պետք եղած ժամանակ Ուկրաինային  կարող են ներկայացնել մեկ որպես ագրեսոր, մեկ զոհ:  

 

 

 

 

Նույն շարքից