Հարցազրույց 

Էրդողանի դիրքերն Արևմուտքում ակնհայտորեն թուլանում են. Անուշ Սեդրակյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 

-Տիկին Սեդրակյան, ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ևս մեկ անգամ զգուշացրել է՝ զերծ մնալ Հայոց ցեղասպանության հարցով նախատեսված օրինագծեր ընդունելու նախաձեռնությունիցՈրքանո՞վ ազդեցիկ կարող է լինել այս կոչը:

 

-Իմ համոզմամբ, Արևմուտքը կանտեսի Էրդողանի այս կոչը, քանի որ Թուրքիան միշտ էլ փորձում է սեփական խաղը խաղալ՝ չենթարկվելով Արևմուտքիի կանոններին: Էրդողանի դիրքերն Արևմուտքում ակնհայտորեն թուլանում են, և ավելի ու ավելի պարզ է դառնում ռուս-թուրքական մերձեցումը: Այս պարագայում Հայոց ցեղասպանության փաստը կարող է լուրջ հաղթաթուղթ դառնալ Հայաստանի ձեռքում, և մենք, խելացի դիվանագիտություն իրականացնելով, շահող դուրս գանք իրավիճակում:

 

-Ինչպե՞ս եք գնահատում հունական խորհրդարանի՝ հայերի և հույների ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագիծ ընդունելու նախաձեռնությունը:

 

-Կալիֆորնիական Սենատում այդօրինակ օրինակը բավական հեշտ անցավ: Հայաստանի համար ցանկալի արդյունքներ ակնկալում եմ նաև Հունաստանի խորհրդարանից: Կարծում եմ՝ այսօր երեկոյան կայանալիք քվեարկությունը բավական ազդեցիկ արդյունք կունենա:

 

 

Նույն շարքից