Հարցազրույց 

Քառյակը հաշվետու է ժողովրդի առաջ. Լյուդմիլա Սարգսյան

analitik.am

Analtik.am-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

 

-Տիկին Սարգսյան, ի՞նչ նպատակներ է հետապնդում քառյակի՝ առաջիկայում նախանշված համատեղ հանրահավաքը և կոնկրետ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի:

 

-Այո, սա համատեղ հանարահավաք է, որի ժամանակ գլխավորապես անդրադառնալու ենք մեր կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերին, դրանց կատարման հնարավորությանը, ինչպես նաև ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրներին: Հայտնի է, որ նշված 12 կետերի կատարման համար քառյակը գործադիր իշխանությանը ժամանակ է տվել տվել է մինչև սեպտեմբերի 30-ը: Ժողովուրդն այլևս հոգնել է սպասելուց, մարդիկ իրենց խնդիրների լուծում են պահանջում: Իսկ մենք՝ քառյակ կազմած քաղաքական ուժերս, հաշվետու ենք ժողովրդի առջև:

 

-Վստա՞հ եք, որ հանրահավաքից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն 12 կետերից գոնե մի քանիսի կյանքի կոչմանը:

 

-Ի սկզբանե վստահ չենք եղել, իսկ հիմա՝ առավել ևս: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է անգործ նստենք: Պետք է բարձրաձայնել առկա խնդիրների մասին, լուծման ուղիներ փնտրել: Միաժամանակ, ակնհայտ է, որ գործընթացը քառյակի առաջիկա հանրահավաքով չի սահմանափակվելու: Այս պարագայում խիստ կարևոր գործոն է լինելու նաև ժողովրդի պահանջատիրությունը:

Նույն շարքից