Հարցազրույց 

Սահմանադրական բարեփոխումները երբեք ժամանակավրեպ չեն լինում, Արշակ Սադոյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

 

-Պարոն Սադոյան, որքա՞ն արդիական եք համարում այս պահին սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչելու իշխանությունների նախաձեռնությունը:

 

-Նման նախաձեռնությունը երբեք ժամանակավրեպ չի լինում: Հակառակը, սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է դնել քաղաքական կուսակցությունների գործունեության հիմքում: Սակայն անթույլատրելի է, երբ բարեփոխումների անվան տակ հակառակ գործողություններ են կատարվում: Այսպես, իդեպ, Հայաստանում շատ հաճախ է պատահում:

 

-Որքանո՞վ համոզված եք, որ սահմանադրական բարեփոխումները, կյանքի կոչվելով, չեն մնա թղթի վրա և իրապես կծառայեն պետության և հասարակության շահերին:

 

-Սահմանադրական բարեփոխումներն այնպես պետք է կատարել, որ դրանց՝ թղթի վրա մնալը պատիժներ ենթադրի: Իսկ բարեփոխումների կյանքի կոչվելու համար քաղաքական ուժերը պետք է իրական պայքար մղեն, ոչ թե ձևական հայտարարություններով բավարարվեն:

Նույն շարքից