Հարցազրույց 

ՀՀ տնտեսական վիճակը աղետալի եմ գնահատում

analitik.am

Վերջին տարիներին ՀՀ-ն հայտնվել է տնտեսական ծանր պայմաններում: Դրա պատճառները բազմաթիվ են և ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբեկտիվ հիմքեր: Պարզելու համար հասարակության դիրքորոշումը ՀՀ ներկայիս տնտեսական վիճակի վերաբերյալ www.analitik.am կայքը զրուցեց Արամ Խաչատրյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:


1. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկայիս տնտեսական վիճակը:


ՀՀ տնտեսական վիճակը գնահատում եմ որպես աղետալի: Տնտեսություն որպես այդպիսին կարելի է ասել չկա: Հայաստանը մեծ հաշվով ապրում է դրսի տրանսֆերների հաշվին: 

 

2. Ինչ եք կարծում որքանո՞վ է ՀՀ տնտեսական վիճակը կախված հարևան պետություններ հետ ունեցած հարաբերություններից:


Հարևան պետությունների հետ լավ հարաբերությունները մասամբ կբարելավի ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի տնտեսությունը: Կաշխուժանա առևտուրը՝ ներմուծում արտահանում և այլն: 


3. Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել ժողովրդի տնտեսական դրությունը բարելավելու համար:


Մենաշնորհների վերացում, հարկային դաշտի իրական բարեփոխումներ, որոնք չեն խանգարի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: 

 

4. Ի՞նչ եք կարծում որքան գումար է հարկավոր ՀՀ-ում բարեկեցիկ կյանքով ապրելու համար:


Ամսական 2 հզր. դոլարը կարծում եմ ինձ սկզբնական շրջանում կհերիքի նորմալ կյանքով ապրելու համար: 

 

5. ՀՀ-ում գործազրկության մակարդակը բավականին բարձր է, ինչ եք կարծում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել գործազուրկների թիվը կրճատելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: 


Արտադրության կազմակերպում՝ տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների հիմնում: Եթե չինացին կարող է ամեն ինչ արտադրել, ինչու՞ մենք չենք կարող:



Նույն շարքից