Հարցազրույց 

Դիլետանտների և գռփողների ինչպես նաև էժանագին դեմագոգների հավաքածու է մեր կառավարությունը

analitik.am

Հաշվի առնելով ՀՀ-ում ներկայիս տնտեսական ծանր պայմանները և արտագաղթի ահագնացող տեմպերը` Analitik.am կայքը այս մասին զրուցեց   մարկետինգային և գովազդային գործակալության նախագահ Արթուր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: 


1. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկայիս տնտեսական վիճակը:


Գնահատում եմ Խայտառակ: Դիլետանտների և գռփողների ինչպես նաև էժանագին դեմագոգների հավաքածու է մեր կառավարությունը, լավ սպասումներ իրենցից չունեմ:

 

2. Որքա՞ն է կազմում Ձեր ընտանեկան եկամուտը և որքա՞ն է Ձեզ հարկավոր բարեկեցիկ կյանքով ապրելու համար:


Երեք հոգուց կազմված իմ ընտանիքի եկամուտը կազմում է մոտ 240.000 ՀՀ դրամ ամիսը: Բարեկեցիկ ապրելու համար այս թանկացումների պարագայում ամենաքիչը անհրաժեշտ է 750.000 ՀՀ դրամ:

 

3. Ի՞նչ կարծիք ունեք արտագաղթի ահագնացող տեմպերի մասին և արդյո՞ք հնարավորության դեպքում կհեռանայիք երկրից: 


Չեմ հեռանա իմ երկրից: Շատ վատ կարծիք ունեմ իրավիճակի վերաբերյալ, արտագաղթողների թիվը 5 տարվա ընթացքում համաձայն պետական տվյալների այսօր կազմում է 250.000 մարդ, այսինքն 2 Գյումրի քաղաքի բնակչություն, կամ 250 գյուղի, կամ Երևանի 4 վարչական շրջանի, կամ 8 մարզկենտրոնների, կամ 5 լեփ-լեցուն Հրազդան մարզադաշտի, կամ 10 լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտի: Սա պետական ցեղասպանություն է: 

 

4. Արտագաղթելու դեպքում ո՞ր երկիր կգերադասեիք գնալ և ինչու՞:


Չեմ հեռանա, բայց կընտրեի այն երկիրը, որտեղ գերիշխում է արդարություն և օրենքը, և դեմագոգների կառավարություն չի:


5. Ինչ եք կարծում ի՞նչ պետք է փոխվի Հայաստանում, որպեսզի արտագաղթողների թիվը նվազի:


Առաջին հերթին իշխանությունը պետք է հեռանա, երկրորդը ՀՀ Կառավարությունը պետք է լինի արհեստավարժ, այլ ոչ կուսակցական և իհարկե փոքր և միջին բիզնեսի համար տրվեն անսահմանփակ ազատություն:

Նույն շարքից