Հարցազրույց 

Հարցազրույց ռուս հայտնի քանդակագործ Կոնստանտին Զինիչի հետ

analitik.am

Երևան քաղաքում նախատեսվում է կառուցել «Բարեկամության այգի», որի նպատակն է արժևորել հայ-ռուսական բարեկամությունը:

 

www.analitik.am-ը զրուցեց նախագծի ղեկավար, ռուս հայտնի քանդակագործ Կոնստանտին Զինիչի հետ:


Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

 

 - Պատմեք մի փոքր  «Բարեկամության այգի» նախագծի  մասին:

 

-«Բարեկամության այգին»  հայ և ռուս ժողովրդի բարեկամության ողջ պատմությունն իր մեջ ընդգրկող և խորհրդանշող ճարտարապետական կոմպոզիցիա է լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կոմպոզիցիայի մեջ ներառենք երկու երկրների ազգային, կրոնական, պատմական  գծերը: «Բարեկամության այգու» միջոցով նպատակ ունենք մեր նոր սերունդներին ծանոթացնել հայ-ռուսական պատմությանը և հիշեցնել մեր ժողովուրդների դարավոր  բարեկամության մասին:   Բոլորս էլ գիտենք, թե Ռուսաստանում ինչքան հայեր են ապրում, և նրանք պետք է վստահ լինեն, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք և միշտ պատրաստ ենք միմյանց օգնել: Համագործակցում ենք նաև Երևանի գլխավոր ճարտարապետի հետ և ուզում ենք համագործակցելու հրավիրել նաև տեղի ճարտարապետներին: Մենք պետք է համագործակցենք  այս ոլորտի տարբեր մասնագետների հետ, որպեսզի «Բարեկամության այգին»  լինի կատարյալ, յուրահատուկ և գեղեցիկ:  Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կառույցի տեսքի կոնֆորտային համապատասխանություն լինի՝ շինարարության համար օգտագործված քարերի, երկաթի, նկարազարդումների, դիզայնի  համապատասխանություն:  

 

-Ե՞րբ եք նախատեսում այս նախագիծն ավարտել և սկսել շինարարական աշխատանքները:

 

-Նախագիծը գրեթե պատրաստ է, նախատեսել ենք Դավիթաշենի հրապարակներից մեկում կառուցել: Այժմ խորհրդակցում ենք,  ուզում ենք մինչև  ամառ պատրաստել նախագծի վերջնական տարբերակը:


-Իսկ Ինչպե՞ս է ֆինանսավորվելու:

 

- Ֆինանսավորման հարցում ունենք պետական աջակցություն, սփյուռքը նույնպես ցանկանում է՝  Անգլիա, Ֆրանսիա, Ամերիկա և այլն:

Հնարավոր է, որ հետագայում «Բարեկամության այգու» այսպես ասած կրկնօրինակը կառուցվի նաև ՌԴ-ում:

Այո, իհարկե, կարծում եմ Հայաստանում նախագիծն ավարտելուց հետո, մենք կարող ենք նաև մտածել ՌԴ-ում նմանօրինակը կառուցելու մասին, ինչո՞ւ  ոչ: Այս նախագծի նպատակն է ամրագրել երկու երկրների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող բարեկամությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետագայում ՌԴ-ում:



Analitik.am

Նույն շարքից