Հարցազրույց 

Ամեն ֆիլմ չէ, որ հիմա ինձ հետաքրքրում է. Վ.Կիկաբիձե

analitik.am

Մեր տարիները մեր հարստությունն են. հենց այսպես գնահատելով իր տարիները լեգենդար Վախթանգ  Կիկաբիձեն որոշել է  նշել իր 75-րդ տարեդարձը:  Նրա խոսքով նա չի սպասել 80-ին, քանի որ չգիտի՝ վաղն ինչ կլինի, ինչպե՞ս կլինի իր առողջական վիճակը:


Այսօր  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում արվեստագետի համերգն է անցկացվում՝ նվիրված իր տարեդարձին, բայց մինչև համերգին անրադառնալը Վ. Կիկաբիձեն հիշեց անցած տարիները, խոսեց Մհեր Մկրտչյանի հետ անցած ուղու մասին և սրտի ցավով նշեց, որ տխրում է, որ այն մադրիկ, ում հետ աշխատել է արդեն չկան, իսկ ոմանց մասին տեղեկություն անգամ չունի:

 

Նա նաև ասաց, որ շատ հաճելի է, որ  այստեղ գալու հրավերը հայկական կողմից է եղել, իսկ www.analitik.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է հետևում ներկայիս ֆիլմարտադրությանը և ի՞նչ կարծիք ունի, արվեստագետը պատասխանեց.


«Վրաստանում հիմա կարգին ֆիլմ չեն նկարում, հիմնականում սերիալներ, որոնք ես չեմ սիրում: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է մի օր սպասեմ, որ նայեմ ֆիլմի շարունակությունը: Հայաստանի ֆիլմարտադրությանը, անկեղծ ասած, այնքան էլ ծանոթ չեմ: Տեղյակ եմ միայն այն ֆիլմերից, որոնցում նկարահանվելու առաջարկ եմ ստանում: Հիմա էլ տարբեր տեղերից նկարահանման շատ առաջարկներ կան, բայց ամեն ֆիլմ  չէ, որ  հիմա ինձ հետքրքրում է»:

 



Արմինե Բրսոյան


Լուսանկարները՝  Քրիստինա Դանիելյանի

 

Նույն շարքից