Հարցազրույց 

Նորաձևության միտումներ. «Աշուն-ձմեռ 2014»-ը՝ ըստ Արամ Նիկոլյանի

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ոճաբան, մոդելավորող Արամ Նիկոլյանը:

 

-Արամ, ի՞նչ գույներ և գործվածքներ են ակտուալ հագուստի «Աշուն-ձմեռ 2014» հավաքածուներում: Ո՞ր ձևվածքներն ու չափերն են առավել արդիական:

 

-Չնայած այն հանգամանքին, որ մեր օրերում նորաձևության մեջ կոնկրետություններ ու խիստ գծված սահմաններ չկան, այնուամենայնիվ, այս սեզոնին շատ նորաձև են մորթիները, դրանցից կարված լայն ժիլետները: Ակտուալ են նաև հաստ գործվածքները, դրապից, մարմինը կիպ գրկող պիջակները՝  կաշվե ձեռնոցների համադրությամբ: Բայց ամենակարևորն այն  է, որ հագուստը, ինչպիսին էլ այն լինի, շեշտի կրողի անհատականությունը, լինի հարամարավետ:

 

-Ի՞նչ կասեք դիմահարդարման և վարսահարդարման սեզոնային միտումների մասին:

 

-Դիմահարդարման մեջ արդիական են համարվում ինչպես պաստելային երագները, այնպես էլ սևն ու սպիտակը: Առհասարակ, ակտուալ է հազիվ նկատելի շպարը, այսինքն՝ նախապատվությունը պետք է տալ կոսմետիկայի շատ քիչ քանակությանը՝ անփայլ շրթներկերին և ընդգծված աչքերին: Ինչ վերաբերում է վարսահարդարմանը, ապա այստեղ ամեն ինչ խիստ ինդիվիդուալ է՝ կախված անհատի դիմագծերի ձևից: Ինչպես հայտնի է, վարսահարդարը ձեռքի մի շարժումով կարող է կատարյալ դարձնել կամ հակառակը՝ փչացնել ընդհանուր կերպարը:

 

Վերջում Արամ Նիկոլյանն ընդգծեց, որ նորաձևության աշխարհում չկա մեկը, ում ինքը դարի խորհրդանիշ կհամարի:

 

 

Նույն շարքից