Հարցազրույց 

Մենք ավելի լավ է բարեկամանանք Ամերիկայի հետ. Արմեն Ջիգարխանյան

Մարդուն կառավարում է ընդամենը երկու զգացմունք՝ սերն ու նախանձը, վստահ է հանրաճանաչ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ում հետ զրուցել է «Аргументы и Факты» պարբերականը։

 

Թղթակցի այն նկատառմանը, որ նախորդ հարցազրույցներում դերասանը շատ ջերմ է խոսել ԱՄՆ-ի մասին, սակայն վերջին շրջանում անցկացված սոցհարցումները վկայում են, որ մեծ թվով ռուսներ ԱՄՆ-ն համարում են թշնամի երկիր, Ջիգարխանյանը պատասխանել է.

«Ես հնարավորություն եմ ունեցել զրուցել մեր նախագահի հետ։ Ես նրան բաց տեքստով ասացի՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ավելի լավ է բարեկամանանք Ամերիկայի հետ»։ Այո՛, դա դժվար երկիր է, նա ունի այնքան մեծ հավակնություններ։ Սակայն ես կարծում եմ, որ ավելի խելամիտ կլինի նրանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել։ Իսկ դիմադրելու համար միայն զուր ուժեր են վատնվում։ Ես միայն մի բան ստույգ գիտեմ՝ եթե թշնամանանք, կսկսենք շուկայում աշխատել։ Ընդ որում՝ վատ շուկայում։ Պետք է գործով զբաղվել, այլ ոչ թե փորփրել չգիտեմ ինչը։ Այո՛, հիմա դժվար իրավիճակ է։ Մենք չպետք է բաց թողնենք այն պահը, երբ պետք է դուրս գանք դրանից»։

 Հարցազրույցին ամբողջությամբ՝ այստեղ:


Նույն շարքից