Analitik.am-ը, պարզելու համար, թե վերջիվերջո ինչ քայլեր են ձեռնարկվում Վ. Պերմյակովին հայկական կողմին հանձնելու համար, զրուցեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
«Ես բազմիցս ասել եմ, որ ես ոչինչ չեմ կարող անել, իրավապահ մարմիններն են զբաղվում այդ գործով», մեզ հետ զրույցում ասաց Ֆ. Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել էին ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, 2012թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի 7-րդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ՝ հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 2015 թ. հունվարին սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է:
Ավետիսյանների հարազատները այսօր տեղի ունեցած հիշատակի արարողությանը հայտարարել էին, որ պատրաստ են գնալ վճռական քայլերի, որպեսզի հարցին վերջնական և արդար լուծում ստանան: