Հարցազրույց 

Ես ունեմ սիրելի ընտանիք և աշխատանք, երկուսով էլ հպարտանում եմ. Կ. Աճեմյան

analitik.am

Analitik.am կայքը սկսում է «Կայացած կանայք» հարցազրույցների շարք, որի նպատակն է ներկայացնել մեր հասարակության մեջ ակտիվ գործունեություն ծավալող կանանց, ովքեր կարողացել են մեծ հաջողությունների հասնել՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Հարցազրույցների ընթացքում կներկայացվեն կայացած կանանց անցած ուղին, դժվարություննների հաղթահարման մեխանիզմները, որոնք կարող են օգտակար լինել երիտասարդ կանանց, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան:

 

Ներկայացնում ենք հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, կայացած կին Կարինե Աճեմյանի հետ:


-     Աշակերտական նստարանին ո՞ր մասնագիտությունն էր Ձեզ ավելի շատ գրավում:

 

-     Դաշնակահարի:

 

-Դուք սովորել եք  Երևանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում և այնուհետև Հայ-բրիտանական բիզնես-դպրոցում`  ստանալով գործարար-մենեջերի որակավորում: Ի՞նչ տվեցին ձեզ այս մասնագիտություններն ու արդյոք օգնում են Ձեր այժմյան աշխատանքում:

 

-Համոզված եմ, որ հիմնավոր և շատ լավ կրթություն եմ ստացել, որը չափազանց կարևոր է հատկապես պատգամավորի աշխատանքում:

 

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր աշխատանքային կենսագրության մասին, մինչև պատգամավոր դառնալը:

 

-Բնույթով տարբեր կազմակերպություններում եմ աշխատել, թատրոնի տնօրեն եմ եղել, բանկում աշխատակազմի ղեկավար, իսկ աշխատանքային գործունեությունս սկսել եմ երաժշտական դպրոցում` որպես ուսուցչուհի:

 

-ԱԺ պատգամավոր դառնալը Ձեր նպատակներում եղե՞լ է, թե ինքնաբերաբար է ստացվել:

 

-Երբեք չեմ հասկացել մարդկանց, ում համար պատգամավոր դառնալը գերխնդիր է  ու ինքնահաստատման միջոց: Ինքս տարիներ շարունակ կուսակցական ակտիվ աշխատանքով եմ զբաղվել, որն էլ ինձ բերել է Ազգային ժողով:

 

-Ձեր կյանքի ճանապարհին հանդիպած արգելքները հաղթահարելու գաղտնիքը ո՞րն է:


Նպատակասլացությունը, աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումը և որ շատ կարևոր է` չափի զգացողությունը:

 

-Քաղաքական կին գործիչներից ո՞վ է Ձեր իդեալը:

 

-Իդեալներ երբեք չեմ ունեցել, բայց միշտ հիացել եմ խելացի ու իմաստուն կանանցով: Նրանք կարող են նպաստել իրենց երկրների առաջընթացին և դրական զարգացումներ ապահովել:

 

-Կայացած կնոջ համար ամենամեծ մարտահրավերը ո՞րն է:

 

-Իսկապես կայացած լինելը օգնում է դրանք հաղթահարել:

 

-Ընտանիք-Ազգային Ժողով, ինչպե՞ս եք համատեղում:

 

-Հաճույքով:

 

-Ո՞րն է եղել Ձեր կյանքում կայացրած ամենապատասխանատու  որոշումը:

 

-Ամուսնությունս:

 

- Ձեզ համարու՞մ եք երջանիկ կին:

 

-Այո: Ես ունեմ սիրելի ընտանիք և աշխատանք, երկուսով էլ հպարտանում եմ:

 

-ԱԺ պատգամավորների մեծամասնությունը տղամարդիկ են, Ձեր կին լինելը չի՞ խանգարում աշխատանքային լիազորություններն իրականացնելուն և աշխատանքի ընթացքում արդյոք հանդիպում եք խտրականության՝ կին պատգամավորների նկատմամբ:

 

-Ոչ: Հիմնականում տղամարդկանց միջավայրում եմ աշխատել, և երբևէ լուրջ անհարմարություններ չեմ զգացել:

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք  հայ կանանց, ովքեր ուզում են հաջող կարիերա ունենալ:

 

-Հաջող ամուսնությունը օգնում է կայանալուն:

Նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ

 


Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից