Հարցազրույց 

Արցախյան շարժումն է սկիզբ դրել իմ հասարակական-քաղաքական գործունեությանը. Լ. Ալավերդյան

analitik.am

Analitik.am կայքը սկսում է «Կայացած կանայք» հարցազրույցների շարք, որի նպատակն է ներկայացնել մեր հասարակության մեջ ակտիվ գործունեություն ծավալող կանանց, ովքեր կարողացել են մեծ հաջողությունների հասնել՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Հարցազրույցների ընթացքում կներկայացվեն կայացած կանանց անցած ուղին, դժվարություննների հաղթահարման մեխանիզմները, որոնք կարող են օգտակար լինել երիտասարդ կանանց, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան:

 

Ներկայացնում ենք հարցազրույց Հայաստանի լավագույն կին հասարակական- քաղաքական գործիչներից մեկի՝ Լարիսա Ալավերդյանի  հետ:


-Ինչպե՞ս ստացվեց, որ մուտք գործեցիք քաղաքականություն:

 

-Արցախյան շարժումն է սկիզբ դրել իմ հասարակական-քաղաքական գործունեությանը։

 

-Աշխատանքից դուրս ինչո՞վ եք սիրում զբաղվել:

 

-Հասարակական գործունեությամբ։ Որպես ժամանց՝ ընթերցանություն և արշավներ։

 

-Կայացած կնոջ համար ամենամեծ մարտահրավերը ո՞րն է:

 

-Ցանկացած գործողության մեջ լինել ակտիվ, բայց ներքուստ խաղաղ։

 

-Ձեր կյանքում կայացրած ամենակարևոր որոշումը:

 

-Ամուսնանալը։

 

-Ընտանիք-քաղաքականություն, ինչպե՞ս եք համատեղում։

 

-Ձգտում եմ ներդաշնակության։

 

-Ինչպիսի՞ն է Լարիսա Ալավերդյանը՝ որպես կին և մայր:

 

-Հարցրեք ամուսնուս և դստրերիս։

 

-Ձեզ համարու՞մ եք երջանիկ:

 

-Ո՛չ։

 

-Իշխանական կառույցներին կանգնած կնոջ Ձեր իդեալը:

 

-Խելացի, կանացի, սկզբունքային և հետևողական։

 

-Տղամարդիկ պնդում են, որ տղամարդն ավելի լավ քաղաքական գործիչ կարող է լինել, քան կինը, համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

 

-Տղամարդիկ հաճախ են սխալվում։

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց, ովքեր ուզում են հաջող կարիերա ունենալ:     

 

-Աշխատել և ձգտել լավագույն արդյունքի։




Նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:



Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից