Իսկական վհուկները չեն կրում սրածայր գլխարկներ ու չեն թռչում ցախավելով: Նրանք ապրում են մեր շրջապատում: Հնարավոր է դա լինի ձեր ընկերուհին, հարեւանուհին կամ համակուրսեցին:
Որպես կանոն վհուկներն աչքի չեն ընկնում գրավիչ արտաքինով, սակայն նրանք տիրապետում են որոշակի մագնիտիզմի, որը ձգում է մարդկանց ու առաջացնում հիացմունք: Վհուկները կարող են լինել աննկատելի, մեխրագույն մկներ: Սակայն հարմար պահին նա կարող է դրսեւորվել միանգամայն այլ տեսանկյունից: Մարմնի վրա կարող են լինել անսովոր բծեր, խալեր, որոնք խոսում են ժառանգական մագիային նրանց պատկանելության մասին:
Կարելի է վհուկին ճանաչել հայացքի միջոցով: Նա միշտ առանց վախի նայում է դիմացինի աչքերին, հայացքն այդ հաճախ անհարմարություն է առաջացնում դիմացինի մոտ:
Վհուկը խուսափում է հավաքույթներից ու մազմամարդ վայրերից, գրեթե չունի ընկերներ, սակայն ամուր կապեր է պահպանում հարազատների հետ:
Նա նիշտ վստահ է իր ուժերի վրա, երբեք սովորական կերպով չի արտահայտում բացասական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, նա բամբասկոտ, հիմար ու կոպիտ չէ: Բոլոր հարաբերությունները մարդկանց հետ նա լուծում է մոգական հնարքներով: Ուստի երբեք չէք կռահի, որ անբուժելի հիվանդությունը վհուկային վրեժի արդյունքն է:
Ընտանի կենդանիները, շները, կատուները սովորաբար օտար մարդկանց տեսնելիս նեգատիվ դրսեւորումներ են ցուցաբերում՝ հաչում, մլավում, կծում ու ճանկռում են: Սակայն վհուկների նկատմամբ նրանք դրսեւորում են չափազանց քնքշալի ու հանդուրժող վերաբերմունք: Նույնն է կատարվում նաեւ փոքրիկ երեխաների դեպքում, երբ անծանոթ կնոջ նկատմամբ սկսում է առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել:
Վհուկին կարելի է բացահայտել եկեղեցում, որտեղ նրանք իրենց զգում են բաբականին լարված, սակայն կարողանում են կառավարել զգացմունքներն ու որպես բարեպաշտ հավատացյալներ՝ շատ հաճախ այցելել եկեղեցի: