Ռազմական 

Կոլումբիայի բանակն սկսել է գնդակոծել ապստամբների դիրքերը

Կոլումբիայի բանակը վերսկսել է  Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների դիրքերի գնդակոծությունը՝ նախագահի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի չեղյալ հայտարարելուց հետո։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Խուան Կարլոս Պինսոնը։

Նախարարի խոսքով կառավարական ուժերի գործողությունների արդյունքում Մետա դեպարտամենտում երկու գրոհային է սպանվել, ոչնչացվել է զենքի ու պայթուցիկ սարքերի ընդհատակյա ֆաբրիկա։

Գնդակոծությունը վերսկսելու պատճառ է դարձել տեղեկությունը, որ ապստամբները Կաուկա նահանգում հարձակվել են զինվորականների վրա,որի հետեւանքով զոհվել է 11 զինվոր, եւս 19-ը վիրավորվել են, հաղորդում է La Segunda պորտալը։

Նույն շարքից