Ռազմական 

Ուկրաինական ուժայինները զինատեխնիկա են կենտրոնացնում շփման գոտում

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Դոնեցկի հանրապետության հանրապետական գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Իվան Կոնդրատովի տեղեկացմամբ, հետախուզության տվյալներով ուկրաինական ուժայինները նոր ուժեր են տեղափոխում Դոնբաս:

 

Նրա խոսքերով, հետախուզության ամենօրյա տվյալներն ապացուցում են, որ ուկրաինական ուժայինները ռազմատեխնիկա ու հրետանային համակարգեր են տեղափոխում հակամարտության շփման գծի երկյանքով:

 

Միաժամանակ նա նշել է, որ նման տեղկություններ են հայտնել նաեւ Խարկովի ու Օդեսայի բնակիչները, որոնք հավաստել են , որ դեպի Դոնբաս է ուղղվում խոշոր քանակությամբ զինատեխնիկա ու տանկեր:

 

Վերջում նա շեշտել է, որ Կիեւի իշխանությունները նպատակայնորեն խախտում են մինսկյան համաձայնագրերն ու լարվածություն ստեղծում տարածաշրջանում:

 

 

 

 

Նույն շարքից