Տնտեսություն 

Շուկա է հանվում մարդու առողջության համար վտանգավոր բանջարեղեն ու կարտոֆիլ․Կառավարություն

Չպահպանելով  բույսերի պաշտպանության միջոցների սպասման ժամկետները շուկայա հանվում են մարդու առողջության համար վտանգավոր բանջարեղեն ու կարտոֆիլ:



Մասնավորապես, գյուղացիները ցեցերի դեմ պայքարի նպատակով ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը:



Այս մասին ասված է կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված նախագծերից մեկում, ըստ որի`Հայաստանի կառավարությունը լոլիկի և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցություն  տրամադրումը կշարունակվի:



Կից ներկայացված` որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերում կա նա գիտահանրամատչելի մաս:



«Ցեցերը  տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղա¬ցիական տնտեսություններին՝ ինչպես բաց դաշտում ու ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում: Ցեցերը սնվում են մշակաբույսերի տերևներով, պտուղներով և պալարներով, թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը»,- ասվում է կառավարության որոշման նախագծում:



Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում 70-80 %-ով, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների ծախսի կրճատում առնվազն 30%-ով, էապես կբարելավվի նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային տեսքն ու որակը:

Նույն շարքից