Ռազմական 

Ռուսական ռազմակայանի զինծառայողներն անցել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկումը շահագործման ամառային ռեժիմի

Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի զինծառայողներն անցել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկումը շահագործման ամառային ռեժիմ տեղափոխելուն, հաղորդում է ՀՌՕ–ն։



Կանոնակարգային աշխատանքների շրջանակում կանցկացվեն ավտոմոբիլային, հատուկ և զրահատանկային ռազմական տեխնիկայի հանգույցներն ու ագրեգատները բարձրալեռնային տեղանքում և շոգ կլիմայի պայմաններում շահագործման նախապատրաստելու միջոցառումներ։



Նախապատրաստական ժամանակահատվածում միավորումում կսպասարկվի ավելի քան 1000 միավոր ռազմական տեխնիկա և անցկացվել է մոտ 50 կանոնակարգային օպերացիա ավելի քան 5 տոննա տարբեր քսանյութերի, յուղերի և տեխնիկական հեղուկների օգտագործմամբ։



ՍՌՏ–ն ամառային ռեժիմ տեղափոխելու կանոնակարգային աշխատանքները կավարտվեն ռազմաբազայի հրամանատարական կազմի թվից հատուկ հանձնաժողովի տեխնիկական ստուգումով։ Ստուգման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ՍՌՏ յուրաքանչյուր միավորին ամրակցված զինծառայողներին և ռազմական տեխնիկայի արդյունավետ և գրագետ շահագործման նրանց պատրաստակամությանը։

Նույն շարքից