Հասարակություն 

«Կանանց գյուղերը» Հայաստանում

Ընտանեկան կարգավիճակը  հայկական գյուղական համայնքներում և գենդերային բաժանման աստիճանը, առաջին հերթին երևում է տնտեսվարության մեջ: Իդեալական է համարվում  ընտանիքի այն տեսակը, որտեղ առաջնորդում և որոշումները կայացնում է տղամարդը`  ընտանիքի հայրը: Կնոջ դերը խիստ փոփոխվում է համայնքից համայնք  և կարող է տատանվել տղամարդուն հավասարից մինչև ենթարկվողը, սակայն  ընդհանուր առմամբ ոչ մի տեղ ղեկավարի դերը չի կազմում Հայաստանում իգական դերի մի մասը:

Գյուղերի արական սեռի բնակիչների պատկերացմամբ՝ տղամարդը «իդեալական ընտանիքում» ապրուստի համար անհրաժեշտ միջոցների վաստակողն է: Նա  աշխատում է դաշտում և տանը կատարում է վերանորոգման աշխատանքներ: Այս  մոդելում կանանց ամրագրվում է հետևյալ դերը՝  դաստիարակել երեխաներին, հետևել տնային տնտեսությանը և հողատարածքին` չնայած որ կանայք հաճախ օգնում են իրենց ամուսիններին դաշտային  աշխատանքներում: Աշխատել կնոջը չի արգելվում, եթե դա կես դրույքի աշխատանք է: Կնոջ՝ լրիվ դրույքով աշխատելու ցանկությունը կարող է հանդիպել ամուսնու կամ ընտանիքի տարիքով մեծ անդամների ընդդիմությանը: Այսպիսով՝ կինը հիմնականում  տնտեսապես կախված է ամուսնուց, ինչը բերում է ընտանիքում ընդհանուր  կախվածության վիճակի:

Հայկական գյուղերում հաճախ է նկատվում սեռերի թվաքանակի անհավասարությունը: Չնայած նրան, որ ծնելիության ժամանակ տղաների քանակը մեծ է աղջիկների քանակից, արդեն չափահասների խմբում համամասնությունը  փոխվում է  աղջիկների օգտին, իսկ միջին տարիքային խմբերում  (35-55 տարեկան) անհավասարությունն ավելի է մեծանում, և կանանց թիվը կարող է գերազանցել տղամարդկանց թվին 20-40%-ով:  Տղամարդ բնակչության «լվացումը» բացատրվում է ոչ թե  կյանքի տևողության տարբերությամբ, ինչպես մի շարք այլ խորհրդային  երկրներում,  այլ՝ արտագաղթով: Ընտանիքները, որտեղ բացակայում է տղամարդը, բնական ձևով խիստ  տարբերվում են նկարագրված «իդեալականներից»:
 Սակավահողության պատճառով  բազմաթից տղամարդիկ գյուղատնտեսությունից ստացած եկամուտով ընտանիք պահելը  համարում են անհնար կամ անբավարար և ներգրավվում են սեզոնային (ճոճանակային)  միգրացիայի մեջ, ինչը ստեղծում է «կանանց գյուղերի» ֆենոմենը:  Այսպիսի գյուղերում  կանայք հաճախ համատեղում են ինչպես դաշտային աշխատանքները, այնպես էլ տնային տնտեսությունը` իրենց վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, «կանանց գյուղերը»  բացառություն են, ոչ թե կանոն, քանի որ դրանք կազմում են Հայաստանի բոլոր գյուղերի 1%-ից քիչ:


Վարդուհի Երանոսյան 

Սկզբնաղբյուրներ՝ armstat.am/file/article/sv_12_11r_520.pdf, www.c-i.am                                                                                                                         

 

Նույն շարքից